Կիրո Մանոյան. Սիրիահայերի համար ավելի շատ օգնություն է հավաքվել, քան կարող է տեղափոխել մեկ ինքնաթիռը

Կիրո Մանոյան. Սիրիահայերի համար ավելի շատ օգնություն է հավաքվել, քան կարող է տեղափոխել մեկ ինքնաթիռը

PanARMENIAN.Net - «Օգնիր եղբորդ» ակցիայի շրջանակներում հավաքված հումանիտար օգնությունով ինքնաթիռը շուտով կմեկնի Սիրիա: Այդ մասին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարրել է Հայ հեղափոխական դաշնակցության Հայ դատի քաղաքական հարցերով գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանը: Նա նշել է, որ սիրիահայերի համար ավելի շատ օգնություն է հավաքվել, քան կարող է տեղափոխել մեկ ինքնաթիռը:

«Հավանաբար, սա կլինի առաջին, բայց ոչ միակ չվերթը»,-ասել է նա:

«Օգնիր եղբորդ» ակցիայի նախաձեռնությունը պատկանում է ՀՅԴ-ին: Նախաձեռնությունը հումանիտար օգնություն է տրամադրում ոչ միայն Սիրիայի հայ համայնքին, այլ նաև բոլոր կարիքավորներին, անկախ ազգային պատկանելությունից:

 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---