19 մարտի 2005 - 07:57 AMT
ՎԱՐԴԱՆ ՕՍԿԱՆՅԱՆԸ ՀԱՆԴԻՊԵԼ Է ՎՐԱՍՏԱՆԻ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ ՀԵՏ
Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանն ընդունել է պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Վրաստանի ֆինանսների նախարար Վալերի Չեչելաշվիլիին, տեղեկացրել է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը: Հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-վրացական հարաբերություններին առնչվող հարցեր եւ Հարավային Կովկասի զարգացման հեռանկարները: Նշվել է նաեւ տարբեր միջազգային ծրագրերում համատեղ գործողությունների անհրաժեշտությունը: