ՀՀ Ազգային ժողովում ներկայացված կուսակցություններին կհատկացվի 40,5 մլն դրամ

ՀՀ Ազգային ժողովում ներկայացված կուսակցություններին կհատկացվի 40,5 մլն դրամ

PanARMENIAN.Net - ՀՀ պետական բյուջեից 2012 թ. չորրորդ եռամսյակում ՀՀ Ազգային ժողովում ներկայացված կուսակցություններին կհատկացվի 40,5 մլն դրամ: Այդ մասին այսօր՝ սեպտեմբերի 27-ին ՀՀ կառավարությունն ընդունեց համապատասխան որոշում:

Ինչպես ասաց ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանը, «Կուսակցությունների մասին» օրենքով յուրաքանչյուր տարի պետական բյուջեում գումարներ են նախատեսվում խորհրդարանական ընտրություններում 3%-ի սահմանագիծը հաղթահարած կուսակցությունների համար:

2012 թ. բյուջեում նախատեսված էր մոտ 69,5 մլն դրամ, որից 29 մլն դրամն արդեն բաշխված է: Մնացյալ 40,5 մլն դրամը կբաշխվի հետեւյալ համամասնությամբ. Հանրապետական կուսակցություն՝ 18,2 մլն դրամ, ԲՀԿ՝ 12,5 մլն դրամ, ՀԱԿ՝ 2,9 մլն դրամ, «Ժառանգություն»՝ 2,4 մլն դրամ, ՀՅԴ՝ 2,3 մլն դրամ, «Օրինաց Երկիր»՝ 2,3 մլն դրամ:

 Ուշագրավ
---