Արշիլ Գորկու և այլ հայ արվեստագետների աշխատանքները` ԱՄՆ համալսարանի ցուցահանդեսում

Արշիլ Գորկու և այլ հայ արվեստագետների աշխատանքները` ԱՄՆ համալսարանի ցուցահանդեսում

PanARMENIAN.Net - Նյու Հեյվն համալսարանը հայ արվեստի ցուցահանդես կանցկացնի: Ցուցահանդեսը կազմակերպվում է Մերի Փափազյանի` Հարավային Քոնեքթիքութի պետական համալսարանի 11-րդ ռեկտոր ընտրվելու պատվին: Մերի Փափազյանը Միացյալ Նահանգներում առաջին հայ կինն է, որը քոլեջի կամ համալսարանի ղեկավար է ընտրվում:

Ցուցահանդեսը կբացվի սեպտեմբերի 27-ին Ջոն Լիմանի ցուցադրական արվեստի կենտրոնի Լոբբի պատկերասրահում:

Կցուցադրվեն Աշոտ Բայանդուրի, Արշիլ Գորկու, Սարգիս Համալբաշյանի, Համլետ Հովսեփյանի, Գայանե Խաչատրյանի, Վազգեն Քալաջյանի, Ռուբեն Նաքյանի, Վահան Ռումելյանի, Արարատ և Արթուր Սարգսյանների, Շանուրի, Գեղամ Թազյանի և Փոլ Զենյանի աշխատանքները:

Ցուցահանդեսը բաց կլինի մինչև հոկտեմբերի 21-ը, հաղորդում է southernct.edu-ն:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---