Արտակ Զաքարյանը և Նաիրա Զոհրաբյանը հանդիպել են Շտեֆան Ֆյուլեի գլխավորած պատվիրակության հետ![]() 27 սեպտեմբերի 2012 - 20:54 AMT PanARMENIAN.Net - ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը և ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը սեպտեմբերի 27-ին հանդիպել են ԵՄ ընդլայնման և եվրոպական հարեւանության քաղաքականության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեի գլխավորած պատվիրակության հետ: Զաքարյանը նշել է, որ ՀՀ-ԵՄ հարաբերությունների օրակարգը բավականին հագեցած է, և Հայաստանի խորհրդարանը ևս իր գործառույթների շրջանակում ակտիվորեն մասնակցում է իրականացվող համատեղ աշխատանքներին: «Եվ Արևելյան գործընկերության և Նոր հարեւանության ծրագրի շրջանակներում մենք շահագրգիռ ենք եվրոինտեգրմանը` մասնավորապես Ասոցիացման համաձայնագրի, խորը եւ համապարփակ ազատ առեւտրի գոտու, ռեադմիսիայի եւ մուտքի արտոնագրի դյուրացման հարցերում»,-նշել է հանձնաժողովի նախագահը: Կողմերն անդրադարձել են նաևԵվրոմիության և նրա համապատասխան կառույցների կողմից Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիական հասարակության կառույցների հետ գործնական ծրագրերի իրականացման խնդրին ` մասնավորապես հաշվի առնելով նրանց կրթական, սոցիալական, մշակութային և այլ պահանջմունքները: Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահը կարևորել է Հայաստանի խորհրդարանի ներգրավումը «CIB» ծրագրին, որը լրացուցիչ օժանդակություն կլինի Ազգային ժողովի կարողությունների զարգացման համար: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |