ԱՄՆ-ն ու Հարավային Կարեան կասեցրել են միջուկային ոլորտում համագործակցության բանակցությունները

ԱՄՆ-ն ու Հարավային Կարեան կասեցրել են միջուկային ոլորտում համագործակցության բանակցությունները

PanARMENIAN.Net - ԱՄՆ-ն ու Հարավային Կարեան կասեցրել են միջուկային ոլորտում համագործակցության բանակցությունները: Այդ մասին հայտնում են իրազեկ հարավկորեական աղբյուրները, որոնց վրա հղում է կատարում «Ռենհապ» գործակալությունը:

«Այս տարի իրական բանակցությունների անցկացումը քիչ հավանական է համարվում, քանի որ Լի Մեն Բակի կառավարությունը որոշել է այդ խնդիրները թողնել հաջորդ վարչակազմին»,-ասել է աղբյուրը գործակալությանը:

1974թ. ստորագրված ամերիկա-հարավկորեական միջուկային համաձայնագիրը սպառվում է 2014 թվականին: Ըստ այդ դրույթներին, Հարավային Կորեային արգելվում է զբաղվել ուրանի հարստացմամբ նույնիսկ սեփական առևտրային նպատակների համար: Սեուլը նաև պարտավոր է վերամշակել իր 20 գործող ԱԷԿ-ների ատոմային թափոնները ԱՄՆ օգնությամբ, հայտնում է «Ռենհապ» գործակալությունը:

ԱՄՆ հետ գործող պայմանագիրը համարելով հնացած, պաշտոնական Սեուլը մտադիր է դեռևս սեփական դիրքորոշումը քարոզել:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---