Հայ աշակերտները միջազգային օլիմպիադաներում այս տարի արդեն 12 մեդալ են նվաճել

Հայ աշակերտները միջազգային օլիմպիադաներում այս տարի արդեն 12 մեդալ են նվաճել

PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 23-ից Իտալիայի Միլան քաղաքում մեկնարկել է Ինֆորմատիկայի միջազգային 24-րդ օլիմպիադան, որին մասնակցել են 81 երկրի 304 աշակերտ:

Ինչպես հայտնում է ԿԳՆ լրատվական ծառայությունը, հայ աշակերտներն արժանացել են երկու բրոնզե մեդալի:

Բրոնզե մեդալների են արժանացել Ա.Շահինյանի անվան ֆիզմաթ դպրոցի սան Տիգրան Մամիկոնյանը և Գորիսի թիվ 4 ավագ դպրոցի սան Հրայր Հարությունյանը:

Այսպիսով, 2012թվականին մեր հավաքականը միջազգային օլիմպիադաներում արդեն նվաճել են 12 մեդալ՝1 արծաթ և 11 բրոնզ: Աստղագիտության միջազգային օլիմպիադան դեռ առջևում է:

 Ուշագրավ
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---