Հայաստանի և Սլովենիայի արտգործնախարարները կարևորում են երկկողմ համագործակցության խորացումը

Հայաստանի և Սլովենիայի արտգործնախարարները կարևորում են երկկողմ համագործակցության խորացումը

PanARMENIAN.Net - Շարունակվում է Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի այցը Նյու Յորք: Էդվարդ Նալբանդյանի և Սլովենիայի արտգործնախարար Կարլ Էրջավեչի հանդիպման ընթացքում երկուստեք շեշտվեց, որ վերջին տարիներին երկկողմ համագործակցությունը որակապես նոր մակարդակի վրա է բարձրացվել, ինչը նշանավորվել է երկրների ղեկավարների փոխայցելություններով, միջազգային կազմակերպություններում փոխադարձ աջակցությամբ, հայտնում է ԱԳՆ մամլո ծառայությունը:

Նախարարները մտքեր փոխանակեցին Սիրիայում տեղի ունեցող զարգացումների շուրջ: Էդվարդ Նալբանդյանն իր գործընկերոջը ներկայացրեց Հայաստան – Եվրոպական միություն հարաբերությունները, այդ ձևաչափում իրականացվող ծրագրերն ու ընթացող բանակցություններում արձանագրված առաջընթացը:

Կարլ Էրջավեչը տեղեկացրեց իր երկրի տնտեսության վրա համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի ազդեցությունը և դրա հետևանքները հաղթահարելու նպատակով իրականացվող քայլերը:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---