Զարուհի Փոստանջյան. Հոկտեմբերի 1-ի ընտրությունները կարևոր են վիրահայերի և Չախալյանի գործի համար

Զարուհի Փոստանջյան. Հոկտեմբերի 1-ի ընտրությունները կարևոր են վիրահայերի և Չախալյանի գործի համար

PanARMENIAN.Net - Ընդդիմադիր «Ժառանգության» խորհրդարանական խմբակցության անդամ Զարուհի Փոստանջյանը կարևորում է Հայաստանի կողմից ակտիվ գործողությունների ձեռնարկումը Վրաստանում դատապարտված հայ ակտիվիստ Վահագն Չախալյանին ազատ արձակելու համար: «Ես, որպես Հայաստանի քաղաքացի, և քաղաքական գործիչ, ինչպես նաև որպես իրավաբան, գտնում եմ, որ Չախալյանի հետապնդումն ու դատապարտումը 10 տարվա ազատազրկման քաղաքական բնույթ է կրում»,-հայտարարել է նա Երևանում մամլո ասուլիսի ժամանակ:

Ըստ նրա, նա դեռ կոնկրետ չգիտի, թե ինչ կարվի Չախալյանի գործով ԵԽԽՎ-ում, հաշվի առնելով հագեցած օրակարգը, և այն, որ Վրաստանի հարցը չկա օրակարգում: Ըստ նրա, այդ հարցը պետք է բարձրացնել նաև այլ միջազգային ատյաններում՝ հավելելով, որ մտադիր է դա անել Եվրոպական ժողովրդական կուսակցությունում:

Փոստանջյանը գտնում է, որ հոկտեմբերի 1-ի խորհրդարանական ընտրությունները Վրաստանում կարևոր են վիրահայերի և Չախալյանի գործի համար: «Մեզ համար շատ կարևոր է, որ մեր հարևանները ժողովրդավարական պետություններ լինեն…Կարևոր չէ, թե ով կհաղթի, կարևոր է, թե ինչպես կհաղթի»,-ասել է նա:

Վահագն Չախալյանը ձերբակալվել է 2008թ. հուլիսի 21-ին և դատապարտվել է 10 տարվա ազատազրկման: Չախալյանի գործն այժմ քննարկման փուլում է Ստրասբուրգի Մարդու իրավունքների եվրոպական դատարանում:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---