ՀՀ դեսպանն իր հավատարմագրերը հանձնեց Արգենտինայի փոխնախագահին

ՀՀ դեսպանն իր հավատարմագրերը հանձնեց Արգենտինայի փոխնախագահին

PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 27-ին Արգենտինայում Հայաստանի դեսպան Վահագն Մելիքյանն իր հավատարմագրերը հանձնեց ԱՀ փոխնախագահ Ամադո Բուդուին: Հավատարմագրերի հանձնման արարողությունից հետո տեղի ունեցած կարճատև զրույցի ընթացքում Բուդուն շեշտեց Արգենտինայի և Հայաստանի միջև գոյություն ունեցող ջերմ և բարձր մակարդակի հարաբերությունների առկայությունը: Արգենտինայի փոխնախագահը պատրաստակամություն հայտնեց իր նպաստը բերել հայ-արգենտինյան հարաբերությունների բազմակողմանի զարգացման գործում:

Դեսպան Մելիքյանն իր հերթին վստահեցրեց, որ իր պաշտոնավարման ընթացքում կանի առավելագույնը երկու բարեկամ պետությունների միջև կապերն էլ ավելի սերտացնելու և ամրապնդելու համար:

Նախագահական պալատում տեղի ունեցած արարողությունից հետո ՀՀ դեսպանն ուղևորվեց Սան Մարտինի անվան հրապարակ, որտեղ ԱՀ նախագահական պատվո պահակախմբի ուղեկցությամբ տեղի ունեցած հանդիսավոր արարողության ժամանակ ծաղկեպսակ զետեղեց արգենտինյան ազգային հերոս, գեներալ Սան Մարտինի հուշարձանին, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---