Հոկտեմբերի 1-ին «Սիվիլիթասի» աշխատակիցները կհավաքվեն Ազգային ժողովի շենքի դիմաց

Հոկտեմբերի 1-ին «Սիվիլիթասի» աշխատակիցները կհավաքվեն Ազգային ժողովի շենքի դիմաց

PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 1-ին` երկուշաբթի, Ազգային ժողովը քննարկելու է «Սիվիլիթասի» հիմնադիր Վարդան Օսկանյանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու հարցը: Վերջինը հետևանք է «փողերի լվացման» հատկանիշներով հարուցված քրեական գործի, որն առնչվում է ինչպես Օսկանյանի, այնպես էլ «Սիվիլիթաս» հիմնադրամի հետ, PanARMENIAN.Net ին փոխանցեցին հիմնադրամի աշխատակիցները:

Քանի որ բոլոր այս գործընթացները վնասում են «Սիվիլիթասի» վարկանիշին և խոչընդոտում բնականոն գործունեությանը, վերջինիս աշխատակիցները երկուշաբթի` ժամը 11.00-ից, ԱԺ շենքի դիմաց (Դեմիրճյան փողոց) կսպասեն խորհրդարանի որոշմանը և միաժամանակ կխոսեն «սկզբունքի, համոզմունքի և խոսքի անձեռնմխելիության մասին»:

 Ուշագրավ
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---