ՀՀ էկոնոմիկայի նախարարության ծախսերը 2011 թվականին կազմել են 3,565 մլրդ դրամ

ՀՀ էկոնոմիկայի նախարարության ծախսերը 2011 թվականին կազմել են 3,565 մլրդ դրամ

PanARMENIAN.Net - Այսօր ավարտվեցին «Հայաստանի Հանրապետության 2011թ. պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության քննարկումներն ՀՀ Ազգային ժողովի մշտական հանձնաժողովներում: Այսօր ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը ներկայացրեց նախարարության տարեկան ծախսերն ու կատարողականը: Ըստ այդմ՝ ՀՀ էկոնոմիկայի նախարարության ծախսերը 2011 թվականին կազմել են 3,565 մլրդ դրամ` ներառյալ պետական պահուստային ֆոնդից հատկացված 53,8 մլն դրամը: Ընդհանուր կատարողականը կազմել է 95,2 %: Իրականացվել է 14 ծրագիր:

Վառելիքի և էներգետիկայի բնագավառի ծախսերը 2011 թվականին կազմել են 5.5 մլրդ դրամ` 63.2%-ով գերազանցելով ծրագրով նախատեսվածը:

Միջուկային վառելիքի ծախսերը կազմել են 190.7 մլն դրամ, վառելիքի այլ տեսակների ծախսերը` 3.6 մլրդ դրամ` մոտ 2.5 անգամ գերազանցելով նախատեսվածը: Կատարված հատկացումների հաշվին ֆինանսավորվել են արտաքին աջակցությամբ իրականացվող 3-ական վարկային և դրամաշնորհային ծրագրեր: Մասնավորապես Ճապոնիայի կառավարության աջակցությամբ իրականացվող համակցված շոգեգազային ցիկլով էներգաբլոկի կառուցման վարկային ծրագրի շրջանակներում նախատեսված 123 մլն դրամի փոխարեն ծախսվել է 2.5 մլրդ դրամ, իսկ ԳԶՎԲ աջակցությամբ իրականացվող «Գյումրի-2» ենթակայանի վերականգնման վարկային ծրագրի շրջանակներում ծախսվել է 1.2 մլրդ դրամ` կազմելով ծրագրվածի 101.7%-ը:

Նշենք, որ ԱԺ մշտական հանձնաժողովները շաբաթվա ընթացքում հրավիրած նիստերում (յուրաքանչյուրն իրեն վերապահված ոլորտների մասով), հավանություն էին տվել «Հայաստանի Հանրապետության 2011թ. պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվությանը:

ԱԺ մշտական հանձնաժողովներում քննարկումներն ամփոփվելուց հետո` սեպտեմբերի 29-ին հրավիրած նիստում ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովը նույնպես հավանություն տվեց բյուջեի տարեկան հաշվետվությանը` առաջարկելով այն ընդգրկել առաջիկա քառօրյա նիստերի օրակարգում:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---