ՀԱՅԱՍՏԱՆԻ ԽՈՐՀՐԴԱՐԱՆՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է «ԱՀԱԲԵԿՉՈՒԹՅԱՆ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԻՆԱԳԻԾ

PanARMENIAN.Net - Հայաստանի խորհրդարանն ընդունել է «Ահաբեկչության դեմ պայքարի մասին» օրինագիծ, որը կապահովի ահաբեկչության դեմ պայքարի հարցերի բազմակողմանի իրավական կարգավորումը, տեղեկացնում է «Ռեգնում» ռուսաստանյան լրատվական գործակալությունը: Փաստաթղթում, մասնավորապես, կանոնակարգվում են ահաբեկչության դեմ պայքարի կազմակերպման հարցերը, հակաահաբեկչական գործողությունների կազմակերպումը եւ այլն: Ահաբեկչության դեմ պայքարն անմիջականորեն կիրականացնեն Անվտանգության ծառայությունը, ոստիկանությունը եւ այլ մամիններ: Անհրաժեշտության դեպքում Հայաստանի նախագահը ահաբեկչության դեմ պայքարի գործունեության համակարգման համար կարող է ստեղծել Հակաահաբեկչական գործունեության օպերատիվ շտաբ, որի ընդհանուր ղեկավարությունը կիրականացնի ինքն անձամբ, իսկ անմիջականորենը` շտաբի պետը: Ինչպես տեղեկացրել է օրինագծի հեղինակ, խորհրդարանի պատգամավոր Հրայր Կարապետյանը, ահաբեկչության դեմ պայքարի մամիններ դառնում են համապատասխան կառավարական կառույցները` ազգային անվտանգության գործադիր մամինը, ներքին գործերի գործադիր մարմինը եւ ռազմական ուժերի գործադիր մամինը: Օպերատիվ շտաբի ձեւավորման նախաձեռնությունը եւ ղեկավարությունը երկրի նախագահի արտոնությունն է: Հակաահաբեկչական կառույցների հիմնական խնդիրը կդառնա հինգ խնդիրների լուծումը` ահաբեկչության դեմ պայքարի կոնցեպցիայի մշակումը, տարբեր մամիններին հանձնարարություններ տալը, ահաբեկչության դեմ պայքարին առնչվող տեղեկատվության պարբերաբար քննարկումը, միջազգային համաձայնագրերի մշակմանը մասնակցելը եւ ահաբեկչության դեմ պայքարի հարցերում օրենսդրական նախաձեռնությունների մշակումը: Ահաբեկչության դեմ պայքար իրականացնող անձինք ազատվում են պետությանը տված վնասի պատասխանատվությունից: Բոլոր կազմակերպություններն, անձինք, պետմարմինները պարտավոր են աջակցել հակաահաբեկչական կառույցներին: Մամուլ տրվող բոլոր տեղեկությունները կատարվում են միայն շտաբի պետի թույլտվությամբ:
 Ուշագրավ
---