Լոս Անջելեսում ձերբակալվել է հայերից, ադրբեջանցիներից ու դաղստանցիներից կազմված ավազակախումբ

Լոս Անջելեսում ձերբակալվել է հայերից, ադրբեջանցիներից ու դաղստանցիներից կազմված ավազակախումբ

PanARMENIAN.Net - Լոս Անջելեսում ձերբակալվել է հայերից, ադրբեջանցիներից ու դաղստանցիներից կազմված ավազակախումբ: Ինչպես հայտնում է «Էխո Մոսկվին», 251 դրվագից բաղկացած քրեական գործում 17 մարդ է ընդգրկված, որոնք բնակվում են Լոս Անջելեսում և արվարձաններում: Նրանք մեղադրվում են 2009-2011թթ. կատարած խաբեությունների մեջ, որոնց արդյունքում դեղագործական ընկերության բանկային հաշվից առգրավվել է գրեթե 9 մլն դոլար կանխիկ գումար: Հետաքննությունը վարել են ՀԴԲ-ն, գաղտնի ծառայությունն ու դաշնային փստի գլխավոր տեսուչի բաժինը:

Գործով անցնում են 27-ամյա Հուսեյն և 32-ամյա Ռուսլան Մագոմեդհաջիևները, Մուրադ և Զումրուդ Մագոմեդհաջիևները, 34-ամյա Արմեն Ապերյանը և 32-ամյա Աելիտա Կուլիևան, որոնք հետախուզության մեջ են և կարող են գտնվել ԱՄՆ սահմաններից դուրս:

Հաղորդվում է, որ Մուրադ Մագոմեդհաջիևը զուտ ձևականորեն է ձերբակալված, քանի որ արդեն իսկ նստած է դաշնային բանտում դրամաշորթության համար, իսկ ևս մեկ մեղադրյալ՝ 55-ամյա Անդրեյ Բեզիկը այս տարեսկզբին մահացել է:

Wholesale Drug, Inc. (IWD) դեղագործական ընկերությունը պատկանում է Պիտեր Կացին և Ազիզ Նուրհանին և հաշիվներ ուներ Wells Fargo բանկի տեղական մասնաճյուղում: Ըստ գործի նյութերի, IWD-ն ձեռք էր բերում դեղորայքն ու դեղանյութերը «չհաստատված աղբյուրներից», այդ թվում սև շուկայից: Այնուհետև վաճառում էր մեծածախ վաճառքով զբաղվող այլ ընկերությունների, որոնք էլ արդեն վաճառում էին դեղատներին: Wholesale Drug ընկերության եկամուտը, որ կազմել է 8 980 900 դոլար, մեղադրյալները հանել են բանկային հաշվից փոք գումարներով:

Մեղադրյալներին սպառնում է մինչև 5 տարի ազատազրկում, իսկ Կացին և Նուրհանին, որպես նախաձեռնողներ ու կազմակերպիչներ, մինչև 10 տարվա ազատազարկում:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---