Աղվան Հովսեփյան. Մենք պաշտպանում ենք «Սիվիլիթաս» հիմնադրամի շահերը![]() 1 հոկտեմբերի 2012 - 14:20 AMT PanARMENIAN.Net - Ինչպես ԱԺ-ում հայտարարել է գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը, ԲՀԿ խմբակցության անդամ և ՀՀ ԱԳՆ նախկին ղեկավար Վարդան Օսկանյանի և «Սիվիլիթաս» հիմնադրամի նման գործերում պարտադիր չէ դիմել իրավապահ մարմիններին քրեական գործ հարուցելու համար, ասել է գլխավոր դատախազը: Ըստ նրա, առաջնային է հանրային շահը: Ինչ վերաբերում է «Սիվիլիթասի» հոգաբարձուների խորհրդի անդամների հայտարարությանն այն մասին, որ իրենք տեղյակ էին, որ գումարը փոխանցվել է Վարդան Օսկանյանի հաշվին և դեմ չէին դրան, ապա, ըստ գլխավոր դատախազի, Խորհրդի անդամները ծանոթ չեն այդ գումարների հետագա շարժին և փոխանցումներին: Աղվան Հովսեփյանը հիշատակեց միայն հիմնադրամի տնօրեն Վահե Աղաբեկյանցին: Նա նշեց նաև, որ Հոգաբարձուների խորհրդի ներկա անդամներից շատերը, որ ստորագրել են հայտարարությունն, այն ժամանակ խորհրդի կազմում չեն եղեկ: Ավելի վաղ HUNTSMAN BUILDING PRODUCTS ընկերությունն Օսկանյանի անձնական հաշվին փոխանցել է 1 մլն 427 հազար դոլար «Սիվիլիթաս» հիմնադրամի կարիքների համար: Ինչպես հայտարարել են հիմնադրամի ներկայացուցիչները, այդ գումարից 710 հազարն Օսկանյանն արդեն փոխանցել է հիմնադրամին: Գումարի մնացած մասը տոկոսների հետ` 810 հազար դոլար, բարեգործների ցանկությամբ մնում է Վարդան Օսկանյանի անձնական տնօրինության տակ: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |