Շարմազանովին անհասկանալի են ԲՀԿ հանդիմանությունները, թե Օսկանյանի գործը քաղաքական պատվեր է

Շարմազանովին անհասկանալի են ԲՀԿ հանդիմանությունները, թե Օսկանյանի գործը քաղաքական պատվեր է

PanARMENIAN.Net - ԱԺ փոխխոսնակ, իշխող ՀՀԿ կուսակցության ներկայացուցիչ Էդուարդ Շարմազանովը մեկնաբանել է «Բարգավաճ Հայաստանի» այն մեղադրանքը, թե Վարդան Օսկանյանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու վերաբերյալ գործը ԲՀԿ քաղաքական հետապնդում է:

Ըստ ԱԺ փոխխոսնակի, իր համար անհասկանալի է ԲՀԿ-ական իր գործընկերների այդքան մեծ զգացմունքայնությունը: «Ես ամենևին այն կարծիքի չեմ, որ որևէ քաղաքական ուժ Հայաստանում հետապնդման է ենթարկվում»,-ասել է նա:

Շարմազանովը հորդորել է բոլորին սպասել քննարկումների ավարտին ԱԺ-ում՝ նշելով, որ ամեն ինչ պետք է արվի իրավաբանական հարթության վրա, և խոսքը չի գնում Վարդան Օսկանյանին ձերբակալելու մասին:

Ինչ վերաբերում է Օսկանյանի մեղադրանքներին իշխանությունների հասցեին, թե նրանք այլընտրանք չեն հանդուրժում և իր գործը սպառնում է ժողովրդավարությանը Հայաստանում, ապա Շարմազանովը հայտարարել է, որ այդ հարցերի պատասխանները կտան նրա կուսակիցները ԲՀԿ-ից: Նա միայն նկատել է, որ 10 տարի առաջ հաստատ ժողովրդավարության հետ կապված իրավիճակը Հայաստանում ավելի բարվոք չէր, քան հիմա»:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---