Հայաստանում Զբոսաշրջության միջազգային օրը նշել են շնորհավորանքներով և նվերներով

Հայաստանում Զբոսաշրջության միջազգային օրը նշել են շնորհավորանքներով և նվերներով

PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 1-ին Երևանում արդեն 4-րդ անգամ նշել են Զբոսաշրջության միջազգային օրը: Չնայած որ տոնի պաշտոնական օրը սեպտեմբերի 27-ն է, այնուամենայնիվ, ոլորտի ներկայացուցիչները ոչ պակաս ոգևորվածությամբ էին սպսում շնորհավորանքներին, այդ թվում` Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության գլխավոր քարտուղար Թալեբ Ռիֆայից, ինչպես նաև 2012-ի ընթացքում իրականացված աշխատանքների և նվաճումների համար պարգևներին:

Ինչպես ընդգծել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը, զբոսաշրջության ոլորտը, որը վերջին տարիներին աճ է գրանցում, ՀՀ կառավարության համար առաջնայիններից է: Այս առնչությամբ նա նաև կարևորել է այս ոլորտում պետությունների համագործակցությունը` մասնավոր սեկտորը, որի շնորհիվ հնարավոր է եղել կյանքի կոչել բազմաթիվ ծրագրեր:

Գերատեսչության ղեկավարը նաև հիշեցրել է, որ աշնանը Երևանը կվերածվի զբոսաշրջության միջազգային մայրաքաղաքի, քանի որ այստեղ կհավաքվեն ամբողջ աշխարհի` ոլորտը ներկայացնող բարձրաստիճան պաշտոնյաներ` մասնակցելու Հայաստանի համար նախադեպը չունեցող միջազգային զբոսաշրջական կոնֆերանսին, որին կմասնակցի նաև ԶՀԿ գլխավոր քարտուղարը:

Միջոցառման արդյունքում շնորհվեցին ArmTourism Awards 2012 մրցանակներ: ՀՀ վարչապետի շնորհակալագրի է արժանացել Ռուբեն Վարդանյանը, ինչպես նաև «Ավստրիական ավիաուղիները»: Իսկ ՀՀ էկոնոմիկայի նախարարության ոսկե մեդալների արժանացան «Անի տուր» տուրիստական գործակալությունը և Հովհաննես Շիրազի թանգարաի էքսկուրսավար Նարինե Խաչատրյանը, զբոսաշրջության զարգացման գործում ավանդի համար պարգևատրվեցին նաև ոլորտի այլ ներկայացուցիչներ:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---