Արծվիկ Մինասյանը կոչ է արել գլխավոր դատախազին չխայտառակել Հայաստանին և ետ վերցել Օսկանյանի գործով իր դիմումը![]() 1 հոկտեմբերի 2012 - 20:29 AMT PanARMENIAN.Net - ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի չհիմնավորված դիմումը` ԲՀԿ պատգամավոր և ՀՀ նախկին ԱԳ նախարար Վարդան Օսկանյանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու վերաբերյալ, ապտակ է Հայաստանի ամբողջ պետական ապարատին: Այս մասին «Օսկանյանի գործով» խորհրդրանական քննարկման մասին հայտարարել է ՀՅԴ պատգամավոր Արծվիկ Մինասյանը: Ըստ նրա, այս պատմությունը նման է «Մենք ենք մեր սարերը» ֆիլմի մի դրվագի, որտեղ «Ռևազը պարոն Հանթսմանն է կամ «Սիվիլիթաս» հիմնադրամը, իսկ ոչխարները` փոխանցված դրամական միջոցները»: Մինասյանն ընդգծել է, որ Օսկանյանը կարող էր սեփական հայեցողությամբ օրենքի և Հիմնադրամի կանոնադրության համաձայն տնօրինել այդ միջոցները, իսկ գլխավոր դատախազի դիմումը հստակ «քաղաքական ներկայացում է»: Իր ելույթի ավարտին ՀՅԴ պատգամավորը կոչ է արել գլխավոր դատախազին ԱԺ-ից ետ վերցնել Օսկանյանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու վերաբերյալ իր դիմումը: «Եկեք այս գործով խայտառակ չանենք Հայաստանին միջազգային ասպարեզում: Եթե այս գործը մտնի եվրոպական պրակտիկա, ապա կարող է Հայաստանի համար հերթական ապտակ հանդիսանալ և լրացուցիչ շահաբաժին այն երկրների համար, որոնք փորձում են Հայաստանի առջև զանազան նախապայմաններ դնել»,-հայտարարել է Մինասյանը: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |