Օսլոյում առաջին անգամ նշել են Հայաստանի անկախության օրը 1 հոկտեմբերի 2012 - 21:07 AMT PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 26-ին Օսլոյի «Ռիկսենեն» համերգային համալիրում տեղի ունեցավ Հայաստանի Հանրապետության անկախության 21-րդ տարեդարձին նվիրված հանդիսավոր ընդունելություն, որը կազմակերպվել էր Դանիայում և Նորվեգիայում ՀՀ դեսպանության, ինչպես նաև Նորվեգիայում ՀՀ պատվավոր հյուպատոս Մադս Լանգաարդ Լունդի կողմից: Ինչպես հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը, ընդունելությանը ներկա էին Նորվեգիայի արտաքին գործերի նախարարության պաշտոնյաներ, Օսլոյում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարներ, Կրագերո և Վերգոշայ քաղաքների քաղաքապետերը, գիտական, մշակութային կազմակերպությունների, գործարար շրջանակների ներկայացուցիչներ և հայ համայնքի անդամներ: Ողջունելով հյուրերին` Նորվեգիայում ՀՀ դեսպան Հրաչյա Աղաջանյանն ուրախությամբ հայտնեց, որ առաջին անգամ է Օսլոյում նշվում Հայաստանի անկախության տոնը: Դեսպանն իր խոսքում հիշատակեց հայ-նորվեգական պատմական շփումները` սկսած միջնադարից մինչև Ֆրիտյոֆ Նանսեն և Բյոդիլ Բյոռն: Այնուհետև, դեսպան Աղաջանյանը, կարևորելով հայ-նորվեգական հարաբերությունները, մասնավորապես, նշեց, որ, 1999թ-ից ի վեր, քայլ առ քայլ ակտիվանում են քաղաքական շփումները: 2010-2011թթ. ընթացքում երկու երկրների արտաքին գործերի նախարարների փոխայցելություններն ընդլայնեցին Հայաստանի և Նորվեգիայի միջև կապերը և նոր էջ բացեցին հայ-նորվեգական հարաբերությունների պատմության մեջ: Դեսպանը նշեց նաև, որ, չնայած զարգացող հարաբերություններին, դեռ շատ ջանքեր պետք է գործադրվեն: Հայաստանի անկախության տարեդարձին նվիրված ընդունելությունից հետո հյուրերը հրավիրվեցին «ՍԱՆՍ» քառյակի համերգին, որը կազմակերպվել էր «Ռիկսենեն» համերգասրահի կողմից: Միջազգային այս քառյակում նվագում էր նաև հայ դուդուկահար Տիգրան Ալեքսանյանը (Մեծ Բրիտանիա): Ուշագրավ Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա Ամենաընթերցվողը բաժնում | Հացադուլի մեջ գտնվող ֆրանսահայ լրագրող Նիկոլյանի հարցը ՄԻՊ ուշադրության ներքո է Միևնույն ժամանակ, նրա փաստաբանը գրություն է հասցեագրել ԱԱԾ՝ պարզելու, թե ինչ հիմք է դրվել որոշման համար Փաշինյան. Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրված սյուները ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարերն են Ըստ նրա, որոշումը կայացվել է ֆիքսելու համար Հայաստանի տարածքային ամբողջականությունը Աբրահամյան. Մի իշխանություն, որը 2018-ին փառաբանում էր խաղաղապահ բրիգադի փողոց դուրս գալը, այսօր խոսում է դրա անթույլատրելիության մասին Նա նշել է, որ կադրերում երևացող զինծառայողներն ակնհայտորեն այդ պահին ծառայության մեջ չէին, մարդկանց ջերմ ողջունեցին և գնացին Աբրահամյանն ու Օհանյանը սահմանազատմանը վերաբերող հարցեր են քննարկել ԵՄ դեսպանի հետ Բաքվի բանտերում գտնվող Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարների խնդիրը |