Digitec-ին կմասնակցեն աշխարհի տարբեր երկրների 120 կազմակերպություններ![]() 1 հոկտեմբերի 2012 - 21:50 AMT PanARMENIAN.Net - Digitec տեխնոլոգիական ցուցահանդեսի բացմանը մնացել է մի քանի օր: Այս պահի դրությամբ արդեն հայտնի են 120 կազմակերպությունների անուններ Կորեայից, Սինգապուրից, ԱՄՆ-ից, Ռուսաստանից, Վրաստանից և այլ երկրներից: Ռուսաստանից մասնակցելու են «Laser ICT-ն» իր անլար ինտերնետով, «Ուրարտու սիսթեմսը»: Ցուցահանդեսին առաջին անգամ կմասնակցի `«ImagingLab-ը» Իտալիայից, որը մասնագիտացած է ռոբոտատեխնիկայի և պատկերների վերամշակման գործում: Կարևորագույն նվաճում է համարվում Կորեայի մասնակցությունը: Սինգապուրն այս տարի ներկայացնելու է «BANSEA» ընկերությունը: Հիշեցնենք, որ «Digitec» տեխնոլոգիական ցուցահանդեսը տեղի կունենա հոկտեմբերի 5-7-ը «Երևան-Էքսպո» կենտրոնում` Մերգելյանի անվան Ինստիտուտի տարածքում: Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից |