Փոխոստիկանապետ Ռոբերտ Մելքոնայնին կփոխարինի Վալերի Օսիպյանը

Փոխոստիկանապետ Ռոբերտ Մելքոնայնին կփոխարինի Վալերի Օսիպյանը

PanARMENIAN.Net - Գնդապետ Վալերի Օսիպյանը նշանակվել է Երևան քաղաքի վարչության պետի ծառայության գծով տեղակալ: Այս մասին հայտնում են ՀՀ Ոստիկանության լրատվության վարչությունից: Ոստիկանությունից տեղեկացնում են, որ ոստիկանապետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանի հրամանով` Վալերի Օսիպյանն ազատվել է Ոստիկանության Երևան քաղաքի վարչության հասարակական կարգի ապահովման բաժնի պետի պաշտոնից և նշանակվել է Երևանի փոխոստիկանապետ:

Նեշենք, որ այդ պաշտոնը զբաղեցնում էր գնդապետ Ռոբերտ Մելքոնյանը, ով ազատվել է պաշտոնից և անցել է թոշակի:

 Ուշագրավ
Խորհուրդը կոչ է արել ՀՀ իշխանություններին զերծ մնալ բռնությունից, ատելություն և թշնամանք սերմանելու դրսևորումներից
«Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա
---