Տարոն Մարգարյանը հանդիպել է Իրաքի Դոհուք քաղաքի քաղաքապետին

Տարոն Մարգարյանը  հանդիպել է Իրաքի Դոհուք քաղաքի քաղաքապետին

PanARMENIAN.Net - Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է ՀՀ Արմավիր մարզի Ակնալիճ գյուղում «Եզդիների սրբատեղի» տաճարի բացման արարողությանը մասնակցելու նպատակով Երևան ժամանած Իրաքի Դոհուք քաղաքի քաղաքապետ Շաուքադ Մոհամմեդ Էմինի և Դիարբեքիրի Սուր թաղամասի թաղապետ Աբդուլահ Դեմիր Բաշի հետ:

Ինչպես հայտնում է Երևանի քաղաքապետարանի լրատվական ծառայությունը, քաղաքապետը հյուրերին ներկայացրել է մայրաքաղաքի զարգացման հեռանկարները, քաղաքային տնտեսության տարբեր ենթակառուցվածքներում իրականացվող բարեփոխումներն ու կառավարման համակարգի բարելավմանն ուղղված քայլերը` նշելով, որ Երևանն այսօր զարգացման լայն հեռանկարներ ունի:

Քաղաքապետ Տարոն Մարգարյանը բարձր է գնահատել հյուրերի պատրաստակամությունը` համագործակցության եզրեր քննարկելու վերաբերյալ:

Կողմերը զրուցել են նաև միջմշակութային տարբեր հարցերի շուրջ և պայմանավորվածություն ձեռք բերել հնարավոր համատեղ ծրագրեր մշակել:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---