Ռիչարդ Կիրակոսյան. Վրաստանի հայերի խնդիրները թեստ կդառնան վրացական ժողովրդավարության համար![]() 4 հոկտեմբերի 2012 - 13:04 AMT PanARMENIAN.Net - Վրաստանի հայերի խնդիրների լուծումը, մասնավորապես, Ջավախքի և հայկական եկեղեցու, թեստ կդառնան վրացական ժողովրդավարության համար և մարտահրավեր` վրացական իշխանությունների համար: «Վրացական երազանքը» չպետք է հայերի համար դառնա «վրացական մղձավանջ»,- Երևանում մամլո ասուլիսում հայտարարել է քաղաքագետ Ռիչարդ Կիրակոսյանը: Նա նաև նշել է, որ հայկական իշխանությունները վրացական իշխանությունների օրինակով պետք է հասկանան, որ չի կարելի անտեսել փոփոխությունների հասարակական պահանջը: Կիրակոսյանը շատ բարձր է գնահատել Վրաստանում ընդդիմության հաղթանակը, նշելով, որ դա տարածաշրջանում առաջին դեպքն է, երբ իշխանությունները պարտվել են ընտրություններում, և տեղի է ունենում իշխանության խաղաղ հանձնում: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |