ՆԱՐՆՋԱԳՈՒՅՆ ԱԼԻՔԸ ՀԱՍԵԼ Է ԱԴՐԲԵՋԱՆ29 մարտի 2005 - 09:55 AMT PanARMENIAN.Net - Բաքվի պետական համալսարանի եւ Նավթի պետական ակադեմիայի մի խումբ ուսանողներ անցյալ շաբաթվա վերջում հայտարարել են Ադրբեջանի նարնջագույն շարժման (ԱՆՇ) ստեղծման մասին, հաղորդում է «Նովիե իզվեստիան»: Շարժման հայտարարված նպատակն է երկրում իշխանափոխության հասնելը: Հեղափոխությունը պլանավորված է նոյեմբերին, երբ հանրապետությունում տեղի կունենան խորհրդարանական ընտրություններ: ԱՆՇ ներկայացուցիչները հայտարարում են, որ մատդիր են աջակցել երեք առաջատար ընդդիմադիր կուսակցությունների` «Մուսավաթի», Ադրբեջանի ժողովրդական ճակատի բարեփոխական թեւի եւ Ադրբեջանի դեմոկրատական կուսակցության նախընտրական բլոկին: Ոչ պաշտոնական տվյալներով, ԱՆՇ-ն ստեղծվել է ամերիկյան Ժողովրդավարության ինստիտուտի ֆինանսական աջակցությամբ, որի ներկայացուցիչները «նկատվել են» հետխորհրդային տարածքում տեղի ունեցած «թավշյա հեղափոխությունների» ժամանակ: Լրագրողները նաեւ հիշեցնում են, որ 2005 թվականի փետրվարի վերջում ադրբեջանցի խորհրդարանական Ջումշուդ Նուրիեւը հայտարարել է, որ Ուկրաինայի Լվովի մարզի Սորոսի հիմնադրամի աջակցությամբ ստեղծվում է ուկրաինական երիտասարդական «Ժամանակն է» կազմակերպության նման կառույց, որտեղ ընդգրկվում են Ռուսաստանի Կալինինգրադի շրջանում եւ Ուկրաինայում բնակվող ադրբեջանցիներ: Նուրիեւի տվյալներով, Բաքվում հեղափոխություն կազմակերպելու համար նախատեսվում է ստեղծել սեփական կաբելային կամ արբանյակային հեռուստաալիք, որը խորհրդարանական ընտրությունների նախօրեին կզբաղվի Ադրբեջանի իշխանությունների շանտաժով: Մինչդեռ, խոշորագույն ընդդիմադիր «Մուսավաթ» կուսակցության ղեկավար Իսա Ղամբարը հայտարարել է, որ «ադրբեջանական ընդդիմությունը չի բացառում ուկրաինական կամ վրացական սցենարների հնարավորությունը, եթե իշխանությունները հերթական անգամ կեղծեն խորհրդարանական ընտրությունները»: Ադրբեջանական հեղափոխության խորհրդանիշ, նրա խոսքերով, կարող է դառնալ մանուշակը: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Բագրատ սրբազան․ Մեծ հանդիպում ենք նախատեսում բոլոր քաղուժերի հետ` քննարկվելու է վարչապետի թեկնածուի հարցը Նա նշել է, որ Բաքվի բանտերում պահվող Արցախի ղեկավարության հետ աղ ու հաց են կիսել, բայց հարցը չեն բարձրաձայնում Փաշինյանը՝ Ադրբեջանի հետ խաղաղ գործընթացի մասին. Տիեզերք թռիչքները ևս անիրական էին թվում Նա ընդգծել է, որ ՀՀ ռազմավարությունն ուղղված է տարածաշրջանի հարևանների հետ տնտեսական ինտեգրման խորացմանը Ուրուգվայի Ներկայացուցիչների պալատը միաձայն ընդունել է ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության հիշատակի օր հռչակող օրինագիծը Նախաձեռնությունը Սենատի կողմից հավանության էր արժանացել մայիսի 7-ին ՀՀ–ն և Սլովակիան պայմանավորվել են ռազմատեխնիկական գործակցության շուրջ Կարեն Բրուտյանի գլխավորած պատվիրակությունը Բրատիսլավայում է |