Բուլղարիայի նախկին նախագահը զգուշացրել է ադրբեջանցիներին, որ Ղարաբաղի հարցը զենքով անհնար է լուծել

Բուլղարիայի նախկին նախագահը զգուշացրել է ադրբեջանցիներին, որ Ղարաբաղի հարցը զենքով անհնար է լուծել

PanARMENIAN.Net - Ղարաբաղյան հակամարտությունը զինված ճանապարհով լուծելու փորձը կհանգեցնի դրա վերսկսմանը, ուրբաթ օրը Բաքվում լրագրողներին հայտնել է Բուլղարիայի նախկին նախագահ Ժելյու Ժելևը: «Հուսով եմ, որ հակամարտությունը շուտով կլուծվի: ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում բանակցությունները պետք է շարունակվեն: Միևնույն ժամանակ անհրաժեշտ է օգտագործել այլ պետությունների փորձը»,- ասել է Ժելևը:

Նրա խոսքով, ղարաբաղյան հակամարտությունն արդեն երկար ժամանակ գտնվում է միջազգային օրակարգում:

Ժելևը նշել է, որ Բուլղարիայի նախագահ եղած ժամանակ նա ինչպես ադրբեջանցիների, այնպես էլ հայերի հետ զրույցներում փորձել է համոզել նրանց, որ հակամարտությունը կարելի է կարգավորել միայն խաղաղ, բանակցային ճանապարհով:

«Զենքով, բռնությամբ, անհնար է լուծել այդ հարցը: Եթե նույնիսկ որոշ ժամանակով այն լուծվի, ապա անորոշ ժամանակ հետո կրկին կբռնկվի նույն փաստարկներով և զգացմունքներով: Ես չգիտեմ, թե որքան արագ կհաջողվի կարգավորել այն: Բայց ԵԱՀԿ ՄԽ-ը պետք է դրա համար: Եվ պետք է օգտագործել այլ երկրների փորձը, որոնք ունեցել են նման հակամարտություններ»,- ասել է Բուլղարիայի նախկին նախագահը, հաղորդում է «Թրենդը»:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---