Արտակ Զաքարյան. Պուտինի Թուրքիա կատարելիք այցի հիմնական թեման տնտեսական կլինի![]() 8 հոկտեմբերի 2012 - 13:00 AMT PanARMENIAN.Net - ՀՀ ԱԺ միջազգային հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը վտանգավոր ոչինչ չի տեսնում Հայաստանի համար ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հոկտեմբերի 15-ին Թուրքիա կատարելիք այցում՝ համարելով, որ այն հիմնականում կապված է լինելու երկու երկրների միջև տնտեսական փոխգործակցության հարցերի հետ: «Քաղաքական գործոն կա, սակայն գերակշռում է տնտեսական շահը»,-հայտարարել է նա մամլո ասուլիսում: Զաքարյանը նաև մեկնաբանել է լուրերն այն մասին, թե Թուրքիայից հետո Պուտինը կարող է Ադրբեջան այցելել, այն դեպքում, երբ ըստ որոշ հայկական ԶԼՄ-ների, նա պետք է սեպտեմբերին այցելեր Հայաստանում կայացած ՀԱՊԿ ԱԱՀՈւ զորավարժությունները, որի մեկնարկը հատուկ նրա համար հետաձգվեց, սակայն, նա այդպես էլ չայցելեց Հայաստան: Պատասխանելով լրագրողների այն հարցին, թե ինչպես կարելի է մեկնաբանել այն, որ Պուտինը չայցելեց Հայաստան և կարող է Բաքու այցելել՝ Արտակ Զաքարյանը նշեց, որ ոչ մի պաշտոնական տեղեկատվություն այն մասին, որ Պուտինը պետք է Հայաստան գար, բայց չեկավ, չի եղել: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |