Թուրքագետ. Սիրիան ոսկոր է դարձել «արաբական գարունը» կազմակերպողների կոկորդում![]() 8 հոկտեմբերի 2012 - 15:42 AMT PanARMENIAN.Net - Սիրիան ոսկոր է դարձել «արաբական գարունը» կազմակերպողների կոկորդում: Այսօր Երևանում կայացած մամլո ասուլիսում նման կարծիք հայտնեց թուրքագետ Անուշ Հովհաննիսյանը: Նրա խոսքով` Սիրիայում քաղաքական ճգնաժամը հրահրողները չէին ակնկալում, որ նման երերուն քաղաքական իրադրությունը կարող է այդքան երկար շարունակվել: «Մասնավորապես խոսքը Թուրքիայի մասին է, որի ակնկալիքներն այդքան էլ չեն արդարանում: Նախ, նա ջանք չխնայեց Սիրիայի քաղաքական զարգացումներին միջամտելու համար` ակնկալելով, բայց այդպես էլ չստանալով ՆԱՏՕ-ում իր դաշնակիցների, մասնավորապես Միացյալ Նահանգների աջակցությունը: ԱՄՆ վերաբերմունքը Սիրիայի առնչությամբ Թուրքիայի արտաքին քաղաքականության հանդեպ կայանում է նրանում, որ ԱՄՆ-ը չի ցանկանում ներգրավվել այդ գործողությունների մեջ, ինչի պատճառներից մեկը կարող է լինել այն, որ երկու երկրների ղեկավարությունները տարաձայնություններ ունեն հետասադյան Սիրիայի քաղաքական կառուցվածքի առնչությամբ: Ամերիկան Սիրիային հետագայում ուզում է տեսնել բազմազգ, ժողովրդավարական, մինչդեռ Թուրքիան մտադիր է իշխանության բերել սուննիներին»,- նշեց նա: Բացի այդ, թուրքագետը շեշտեց, որ Թուրքիան փորձում է ռազմածովային ուժերի միջոցով իր հսկողության տակ առնել Սիրիայի հարավ-արևելյան ափը, որտեղ բնակվում են ալավիները` սիրիաբնակ քրդերը: «Թուրքիայի նպատակն այդ տարածքները վերահսկելն է և քրդական ինքնավարության կազմավորումը կանխելը, հակառակ դեպքում այն շղթայական ռեակցիայով կտարածվի նաև Թուրքիայի տարածքում բնակվող քրդերի շրջանում»,- ընդգծեց նա` հավելելով, որ քրդերը նաև Բաշար Ասադի օժանդակությունն են վայելում, ուստի նրանց վերահսկելը գերխնդիր է Թուրքիայի համար: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |