Վարդան Օսկանյան. ԲՀԿ-ն նախագահական ընտրություններին պետք է մասնակցի սեփական թեկնածուով

Վարդան Օսկանյան. ԲՀԿ-ն նախագահական ընտրություններին պետք է մասնակցի սեփական թեկնածուով

PanARMENIAN.Net - «Ես օգտվել եմ իմ սահմանադրական իրավունքից և ցուցմունք չեմ տվել»: Այսօր ԱԱԾ այցելելուց հետո Սիվիլնեթին տված հարցազրույցում ասել է ՀՀ Նախկին արտգործնախարար, ԲՀԿ անդամ Վարդան Օսկանյանը: «Ձեր անձեռնմխելիությունը վերցնելու և գործում որպես մեղադրյալ ներգրավելու համար իշխող կուսակցության հիմնավորումն այն էր, որ հնարավորություն ստեղծվի՝ Դուք ապացուցեք Ձեր անմեղությունը» դիտարկամը Վարդան Օսկանյանը պատասխանել է. «Այդ հիմնավորումն ամենամեծ անհեթեթությունն էր և լավագույն ապացույցը այն բանի, որ այս գործը քաղաքական պատվեր է: Ես վստահ եմ, որ մեր օրենսդիրները լավ գիտեն, որ մեղքը պետք է ապացուցի մեղադրողը և ոչ թե մեղադրյալը: Երկրորդ, մեր քրեական օրենսդրության հիմքում դրված է անմեղության կանխավարկածը, որը և ենթադրում է, որ օրենսդիրները մեղադրանքի կապակցությամբ դատախազից պետք է պահանջեին իրենց մտքում որևէ կասկած չթողնող ապացույցներ և նոր միայն համաձայնեին ինձ անձեռնմխելիությունից զրկել: Դա տեղի չունեցավ, որովհետև ակնհայտորեն իջեցվել էր քաղաքական պատվեր»:

ԲՀԿ-ի ՝ Վարդան Օսկանյանի թեկնածաությունն առաջ քաշելու մասին հարցին Օսկանյանը պատասխանել է, որ, կուսակցությունն այս հարցի վերաբերյալ դեռ պաշտոնական որոշում չի ընդունել: Այնպես որ, այն, ինչ կասի, իր անձնական կարծիքն է: Ըստ այդմ՝ հաշվի առնելով, որ ԲՀԿ-ն այսօր Հայաստանում ծանրակշիռ և մեծ հեղինակություն ունեցող կուսակցություն է, և ժողովուրդը նրանից մեծ ակնկալիքներ ունի, հնարավոր է, որ նա մինաշանակորեն նախագահական ընտրություններին պետք է մասնակցի սեփական թեկնածուով:« Բնական է, որ առաջին հերթին այդ թեկնածուն պետք է լինի կուսակցության առաջնորդը՝ Գագիկ Ծառուկյանը: Սակայն, եթե պարոն Ծառուկյանը չուզենա իր թեկնածությունը դնել, և կուսակցությունը կանգնի իմ թեկնածության վրա, ես պատրաստ եմ ինձ վրա վերցնել այդ պատասխանատվությունը»,- ասել է Օսկանյանը: Չե՞ք կարծում, որ սեփական թեկնածուով գնալու դեպքում կուժեղանան ճնշումները Ծառուկյանի, Ձեր և ընդհանրապես ԲՀԿ-ի նկատմամբ հարցին, նախկին արտգործնախարարը պատասխանել է, որ հարցին պետք է նայել երկրի շահերի տեսանկյունից: «ԲՀԿ-ի մասնակցությունից միմիայն կշահի Հայաստանը, մեր ժողովրդավարությունը, ժողովուրդն իսկական այլընտրանք կունենա, և միջազգային հանրությունը մեզ կվերաբերվի որպես ժողովրդավարության իսկական ճանապարհ բռնած երկրի», -եզրափակել է Վարդան Օսկանյանը:

 Ուշագրավ
---