Հայկական ՀԿ-ները պատրաստ են համագործակցել իշխանությունների հետ`Սամցխե-Ջավախքի խնդիրների լուծման հարցում

Հայկական ՀԿ-ները պատրաստ են համագործակցել իշխանությունների հետ`Սամցխե-Ջավախքի  խնդիրների լուծման հարցում

PanARMENIAN.Net - Սամցխե-Ջավախքի հայկական հասարակական կազմակերպությունների խորհուրդը հանդես է եկել հայտարարությամբ` նվիրված Վրաստանի խորհրդարանական ընտրույթուններին:

Հայտարարությունում, մասնավորապես, ասվում է. «Շնորհավորում ենք Վրաստանի ժողովրդին՝ բոլոր դժվարությունները հաղթահարելով իր ազատ կամք արտահայտելու առիթով, և «Վրացական երազանք» դաշինքին՝ հասարակության մեծամասնության վստահության քվեն ստանալու կապակցությամբ»։

«Հատկանշական է ոչ միայն ընդդիմադիր դիրքերից ընտրություններին մասնակցած «Վրացական երազանք» դաշինքին ի նպաստ հասարակության մեծամասնության կողմից քվեարկելու փաստը, այլ նաև՝ երկրի նախագահի կողմից այդ արդյունքներ ընդունելու փաստը։ Վարդերի Հեղափոխությունը մոտ տաս տարի անց՝ տվեց իր պտուղը. ժողովուրդը արտահայտեց իր կամքը և գործող իշխանությունը ենթարկվեց այդ կամքին։ Վրաստանի անկախությունից ի վեր, առաջի անգամ ստեղծվել են խաղաղ ու օրինական ձևով իշխանափոխություն կատարելու բոլոր նախադրյալները»,-ասվում է հայտարարությունում։

«Նույնքան հատկանշական է այն փաստը, որ պաշտոնական արդյունքների համաձայն, Սամցխե-Ջավախքում քվեարկությունը եղել է ի նպաստ իշխանությունների և նրանց կողմից առաջադրված մեծամասնական թեկնածուներին։ Հաշվի առնելով հասարակության մոտ առկա դժգոհությունը գործող իշխանությունների նկատմամբ, այս փաստը վկայում է մեր երկրամասում ստեղծված հալածանքի, սպառնալիքների ու վախի մթնոլորտի և ընդհանրապես ժողովրդավարության սկզբունքներից հեռու լինելու մասին։

Չնայած խորհրդարանում նոր մեծամասնությունը դեռևս պետք է իր արդյունավետ գործունեությունը ցույց տա, նոր մեծամասնության ղեկավարը անցած մի քանի օրերի ընթացքում հասցրեց հայերի նկատմամբ հակասական և մտահոգության տեղիք տվող մտքեր հրապարակել։

Այդուամենայնիվ, Սամցխե-Ջավախքի հայկական հասարակական կազմակերպությունների խորհուրդը երկրի քաղաքական և տնտեսական զարգացման համար այս կարևոր հանգրվանի շեմին՝ հայտարարում է իր լավատեսությունը, որ ընտրություններով սկսված փոփոխությունները կունենան իրենց շարունակությունը և ինչպես Վրաստանի ամբողջ հասարակության, այնպես էլ՝ մեր երկրամասի ժողովուրդի համար կբերեն իսկական բարեփոխումներ՝ քաղաքական, սոցիալ-տնտեսական, մշակութային, կրթական և հոգևոր բնագավառներում։ Մենք այս լավատեսությամբ հայտնում ենք մեր պատրաստակամությունը նորընտիր իշխանությունների հետ գործակցաբար՝ օբյեկտիվ, արդարացի և իրավականորեն լուծելու մեր երկրամասի բոլոր խնդիրները, հանուն Վրաստանի կայուն և ժողովրդավար զարգացման»,-իրենց հայտարարությունում նշել են խորհրդի ներկայացուցիչները։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---