ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍ ԳԱՐԵԳԻՆ ԵՐԿՐՈՐԴԸ ՑԱՎԱԿՑԵԼ Է ԿԱԹՈԼԻԿ ԵԿԵՂԵՑՈՒ ՀԱՎԱՏԱՑՅԱԼՆԵՐԻՆ ԵՎ ՀՈԳԵՎՈՐԱԿԱՆՆԵՐԻՆ ՀՌՈՄԻ ՊԱՊԻ ՄԱՀՎԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ

PanARMENIAN.Net - Ապրիլի 3-ին Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդը Հայ Առաքելական եկեղեցու եւ նրա հավատացյալների անունից ցավակցական ուղերձ Է հղել ԿաթոլիԿ եկեղեցու հավատացյալներին եւ հոգեւորականներին Հռոմի Պապ Հովհաննես Պողոս Երկրորդի մահվան կապակցությամբ: Ծայրագույն պատրիարքի ուղերձում մասնավորապես ասվում է» «26 տարվա ընթացքում, երբ Նորին սրբություն Հովհաննես Պողոս Երկրորդը զբաղեցնում էր Հռոմի պապի պաշտոնը, նա եղել է կյանքի եւ արդարության պաշտպան: Ժողովրդների միջեւ խաղաղություն եւ համաձայնություն հաստատելու Նորին Սրբության կոչերը հիմնվում էին նրա բարոյական սկզբունքների եւ մարդկության հանդեպ սիրո վրա»: Հովհաննես Պողոս Երկրորդը դարձավ կաթոլիկ եկեղեցու առաջին ղեկավարը, որն Ամենայն Հայոց կաթողիկոսի հրավերով այցելեց Հայաստան եւ դատապարտեց Հոյոց ցեղասպանությունը: Անցած կիրակի մայր աթոռ սբ.Էջմիածնում մատուցվեց սուրբ պատարագ, իսկ ավարտին կատարվեց Հովհաննես Պողոս Երկրորդի հոգեհանգստի արարողությունը:
 Ուշագրավ
---