ԵԱՀԿ ԳՈՐԾՈՂ ՆԱԽԱԳԱՀ. «ԵՍ ՑԱՆԿԱՆՈՒՄ ԵՄ, ՈՐՊԵՍԶԻ 2005 ԹՎԱԿԱՆԸ ՇՐՋԱԴԱՐՁԱՅԻՆ ԴԱՌՆԱ ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԳՈՐԾՈՒՄ»

PanARMENIAN.Net - ԵԱՀԿ գործող նախագահ, Սլովենիայի արտգործնախարար Դիմիտրի Ռուպելն Իլհամ Ալիեւի հետ հանդիպումների ընթացքում քննարկել է ղարաբաղյան հակամարտության երկարաժամկետ կարգավորման հասնելու ուղիները: Ինչպես ասվում է Բաքվի ԵԱՀԿ գրասենյակի կողմից տարածած Ռուպելի այցի արդյունքների առնչությամբ մամուլի հաղորդագրությունում, ԵԱՀԿ գործող նախագահն ընդգծել է, որ խաղաղ գործընթացի ուժեղացման համար անհրաժեշտ է օգտագործել բոլոր հնարավորությունները: «Ես կոչ եմ անում բոլոր կողմերին, քաղաքական երկխոսության ճանապարհով փնտրել այդ հարցի լուծման ուղիները: ԵԱՀԿ քաղաքական բառապաշարում չկան հակամարտության կարգավորման այլ միջոցներ, բացի խաղաղից»,- ասել է Ռուպելը: Նա նաեւ կոչ է արել կողմերին դադարեցնել հրադադարի ռեժիմի խախտումը: «Ես ցանկանում եմ, որպեսզի 2005 թվականը շրջադարձային դառնա ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործում: Ադրբեջանի եւ Հայաստանի ղեկավարների անձնական հանդիպումները կարեւոր իրադարաձություններ են այդ նպատակին հասնելու համար»: Միեւնույն ժամանակ Ռուպելը հույս է հայտնել, որ «հակամարտության կարգավորման խաղաղ ճանապարհը կստանա Լեռնային Ղարաբաղի համայնքի լիակատար աջակցությունը»:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---