Գագիկ Մակարյան. Հայաստանից արտահանումը դիվերսիֆիկացված չէ

Գագիկ Մակարյան. Հայաստանից արտահանումը դիվերսիֆիկացված չէ

PanARMENIAN.Net - Հայկական արտահանման կառուցվածքը թույլ դիվերսիֆիկացված է և վերջին մի քանի տարիների ընթացքում գրեթե չի փոխվել, թեև աճի որոշակի միտում է ունեցել: Այդ մասին հոկտեմբերի 10-ին Երևանում մամլո ասուլիսում հաղորդել է Հայաստանի գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանը: Նրա խոսքով, թոփ-25 ապրանքներին բաժին է ընկնում ողջ արտահանման նոմենկլատուրայի 88 տոկոսը: «Դա խոսում է այն մասին, որ այլ մթերքներ արտահանողները հեռու են մնում արտաքին շուկաներ դուրս գալու հնարավորությունից»,- ասել է նա:

Այսպես, պղնձի արտահանումը, որն առաջատար է արտահանման ցուցակում, 2011-ին կազմել է 260 մլն դոլար 2008-ի 101 մլն դոլար ցուցանիշի փոխարեն, այնուհետև գալիս են ալկոհոլային խմիչքները, ֆերոմոլիբդենը, գյուղատնտեսական արտահանման աճը հասել է 12 մլն դոլարի նախկին 6 միլիոնի փոխարեն, կտրուկ կրճատվել է ցեմենտի արտահանումը` 38 մլն դոլարից մինչև 6 մլն դոլար 2011-ին: «Դա կապված է նրա հետ, որ հայկական ցեմենտն առաքվում է Վրաստանի շուկա, այժմ նրանք ունեն ցեմենտի արտադրության սեփական գործարանը»,- ասել է նա:

Մակարյանը բացատրել է իրերի նման դրությունը նրանով, որ արտադրողները հաճախ բավականաչափ տեղեկատվություն չունեն արտաքին շուկաների մասին, այն չեն կարող ներկայացնել նաև պետական մարմինները, չգիտեն ԵՄ պահանջները և չափանիշները, բացակայում են հավատարմագրված միջազգային լաբորատորիաները, խնդիրներ կան ճիշտ փաթեթավորման, ապրանքի պիտակավորման հետ, ինչպես նաև առկա է բրենդինգի խնդիր:

Ինչ վերաբերվում է ներկրմանը, ապա, նրա խոսքով, թոփ-25 ապրանքների դինամիկան վերջին տարիներին չի փոխվել: Այսպես, այդ ցուցակի մեջ մտնում են նավթամթերքը, գազը, ալմաստը, դեղերը, էլեկտրական սարքավորումները, սուրճը, տարբեր ըմպելիքները և այլն: Հայաստանում շուկան խիստ մենաշնորհացված է և բարձր են արգելապատնեշները նոր խաղացողների համար: «Հաճախ բիզնեսը պայմանավորվում է այն մասին, թե ինչպիսի արտադրանք ներմուծել կամ տոկոսային ինչ հարաբերակցությամբ ներկրել նույն արտադրանքը, ինչպես նաև աջակցության համար դիմում է «վերևներին», որի արդյունքում մենք գործ ունենք բիզնեսի վերացման հետ»,- ասել է նա:

Դրա հետ կապված մասնագետը հավելել է, որ երկրի իշխանությունները պետք է մտածեն այն մասին, թե ինչպես խթանեն արտահանումը, քանի որ դա «հարգի» է, պահանջում է ժամանակակից տեխնոլոգիաների ներմուծում, որի արդյունքում ավելանում է ապրանքների որակը, առաջանում է աշխատողների բարձր մոտիվացիա և մեծ հնարավորություններ` ներքին շուկայում տեղ զբաղեցնելու համար:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---