Յուրաքանչյուր hայ բժիշկ պոտենցիալ էմիգրանտ է

Յուրաքանչյուր hայ բժիշկ պոտենցիալ էմիգրանտ է

PanARMENIAN.Net - Յուրաքանչյուր hայ բժիշկ պոտենցիալ էմիգրանտ է: Ցավալի է, որ արդեն կապ չունի, թե դեպի ուր` նույնիսկ Եմեն: Հայաստանում մնում են, հիմնականում, մեծահասակ բժիշկները: Այս մասին ասված է «Բժկական ազատ-անկախ արհմիությանը» տարածած հաղորդագրության մեջ: Հաղորդագրության մեջ ասվում է նաև, որ

Բժիշկների գրեթե 80%-ը աղքատ և հուսահատված են: «Բժիշկը և նրա հարազատները նույնիսկ բժշկի գնալու հնարավորություն չունեն: Նրանց մեծ մասը խրոնիկ հիվանդներ են և որակյալ դեղեր գնելու, բուժում ստանալու ֆինանսական հնարավորություն չունեն: Նրանց դեռ ծեծում են, սպանում, հայհոյում, կալանավորում են, դատում, բանտ են նետում:

Ոչ մի բժիշկ գումար կուտակելու, բիզնեսներ ստեղծելու կամ իրեն շռայլություններ թույլ տալու հնարավորություն չունի: Շատ բժիշկներ, ուղղակի, ժամանակ, ֆիզիկական ուժ ու եռանդ չունեն մասնագիտական գրականություն կարդալու, զարգանալու, ինքնակրթվելու: Ստեղծված պայմաններում կորում է բժշկի՝ պրոֆեսիոնալիզմի և գիտելիքների աճի ձգտումը: Փոխարենն առաջանում է չգնահատված լինելու և անարդարության զգացողություն:

Հայաստանում աշխատում են բազմաթիվ դեղագործական ընկերություններ, դեղատներ, ախտորոշիչ կենտրոններ և լաբորատորիաներ: Քանի որ մեր շուկան խիստ սահմանափակ է, այդ սուբյեկտների միջև կատաղի մրցակցություն է: Իսկ ինչպես են մրցակցում: Բժիշկներին առաջարկում են համագործակցության շահագռգռող տարբերակներ, այսինքն բժիշկը որոշակի վարձատրության դիմաց պետք է հիվանդին անհրաժեշտ տվյալ հետազոտությունը կամ դեղամիջոցը պատվիրի մեկից, ոչ թե մյուսից:

Սա գործում է աշխարհի բոլոր երկրներում, ուղղակի, օրինակ, Եվրոպայում կամ ԱՄՆ-ում դեղագործական ընկերությունները ոչ թե բժիշկներին են վարձատրում /այնտեղ բժիշկներն այնքան բարձր են վարձատրվում, որ դրա կարիքը չունեն/, այլ, օրինակ, ֆինանսավորում են նրանց հետազոտություններ, մասնակցությունը մասնագիտական կոնֆերանսներին և այլն: Ե°վ ինչ, ստացվում է ամբողջ աշխարհի բժիշկներն են «շառլատան»:

Մենք հասկանում ենք, այդ երևույթը համարում ամոթալի և անթույլատրելի, բժշկին ոչ վայել, բայց այս աշխատանքային պայմաններում նրանց մեղադրելու ոչ մի բարոյական իրավունք չունենք:

Չի կարելի բժիշկներին դարձել ազգի թշնամիներ և մտածված ու արհեստականորեն սեպ խրել նրանց ու ժողովրդի միջև: Քննադատելիս թող յուրաքանչյուրը մտածի՝ արդյոք ինքը կհամաձայնի ամսեկան վաթսուն հազար դրամով աշխատել, թեկուզ ոչ բժիշկ, թեկուզ ամենաթեթև աշխատանքն անել: Առողջապահության նախարարը հայտարարել է, որ որոշ հիվանդանոցներում արդեն որոշ բժիշկները ստանում են 160.000 դրամ աշխատավարձ: Հարցրեք նրան՝ կհամաձայնի՝ այդ «բարձրացած» աշխատավարձով աշխատել:

Մենք հայ բժիշկներ ենք և ունենք հպարտություն, արժանապատվություն և մեր երկրում նորմալ ապրելու և աշխատելու ցանկություն ու իրավունք», -ասված է հաղորդագրության մեջ:

 Ուշագրավ
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---