ԶԼՄ-ները Օլանդ-Տրիերվեյլեր-Դեվեջյան սիրային եռանկյունու մասին

ԶԼՄ-ները Օլանդ-Տրիերվեյլեր-Դեվեջյան սիրային եռանկյունու մասին

PanARMENIAN.Net - Ֆրանսիայի առաջին տիկին Վալերի Տրիերվեյլերը, որն Օլանդի քաղաքացիական կինն է, դավաճանել է նրան հայտնի քաղաքական գործիչ, Նիկոլյա Սարկոզիի մերձակա օգնական ֆրանսահայ Պատրիկ Դեվեջյանի հետ: Այդ մասին հայտնում են արտերկրի ԶԼՄ-ները, «La Frondeuse» գրքի վրա հղումով, որտեղ հրապարակված են այդ սիրավեպի մանրամասները:

Նշվում է, որ այն ժամանակ Տրիերվեյլերը ամուսնացած էր, իսկ նրա սիրեկան Օլանդը ամուսնացած էր սոցիալիստների առաջնորդ Սեգոլեն Ռուայալի հետ, որը նրա չորս երեխաների մայրն է:

Լրագրողներին հայտնի է դարձել նաև, որ Տրիերվեյլերը խնդրել է Դեվեջյանին ամուսնալուծվել կնոջից, որի հետ նա ապրել է շուրջ 30 տարի, սակայն վերջինս հրաժարվել է, որից հետո նրա «ամուսնական ձգտումները կենտրոնացել են Օլանդի վրա»:

Հետաքրքրական է, որ ինչպես Օլանդը, այնպես էլ Դեվեջյանը գիտեին, որ կիսում են անկողինը նույն կնոջ հետ, սակայն «մեծ հարգանք» էին տածում միմյանց նկատմամբ:

Քրիստոֆ Ժակուբիսինի և Ալիկս Բուայեի գիրքը, որտեղ նկարագրված է այս սիրային պատմությունը, վաճառքի կհանվի այսօր՝ հոկտեմբերի 11-ին: Ինչպես հայտնի է դարձել, Տրիերվեյլերը մտադիր է հայց ներկայացնել գրքի հեղինակների դեմ, հայտնում է Newsru.co.il.-ը:

Նշենք, որ այն բանից հետո, երբ հայտնի դարձավ, որ Ֆրանսիայի նախագահի ընտրություններում հաղթել է Ֆրանսուա Օլանդը, ԶԼՄ-ները սկսեցին ակտիվորեն քննարկել այն փաստը, որ առաջին տիկին դարձավ Paris Match-ի 47-ամյա լրագրողուհի Վալերի Տրիերվեյլերը, երկու անգամ ամուսնալուծված միայնակ մայրը, որը պաշտոնական ամուսնություն չի կնքել նախագահի հետ: Օլանդի սիրուհին դարձավ պատմության մեջ առաջին չամուսնացած կինը, որը Ելիսեյան պալատ մտավ նախագահի տիկնոջ իրավունքով: Վալերի Տրիերվեյլերը մամուլում ստացավ հեգնական «Ռոտվեյլեր» անունը, երբ ապտակեց իր գործընկերներից մեկին, որի արտահայտությունը այժմյան առաջին տիկինը համարեց «սեքսիստական»: Տրիերվեյլերն ու Օլանդը ծանոթացել են 23 տարի առաջ, երբ ապագա առաջին տիկինը լրագրող էր, իսկ նախագահը՝ բավականին մեծ ընտանիքի հայր և ամուսին:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---