ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԸ ՀԱՆԴԻՊԵԼ Է ԼԻՏՎԱՅԻ ՊԱՇՏՊԱՆԱԿԱՆ ԳԵՐԱՏԵՍՉՈՒԹՅԱՆ ՂԵԿԱՎԱՐ ԳԵԴԻՄԻՆԱՍ ԿԻՐԿԻԼԱՍԻ ՀԵՏ 7 ապրիլի 2005 - 08:59 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը հանդիպել է Լիտվայի ազգային պաշտպանության նախարար Գեդիմինաս Կիրկիլասի հետ, հաղորդում է պետության ղեկավարի մամլո ծառայությունը: Հանդիպման հիմնական թեման եղել է զինված ուժերում բարեփոխումների ուղղությամբ հայ-լիտվական համագործակցությունը: Կողմերը բարձր են գնահատել երկու երկրների պաշտպանության նախարարությունների միջեւ ձեւավորված գործակցության ներկա մակարդակը:Բացի այդ, անդրադարձ է կատարվել նաեւ Հայաստանի` եվրաինտեգրման գործընթացին: Այդ համատեքստում նշվել է, որ Հայաստանի համար կարող է բավականին օգտակար լինել Լիտվայի` Եվրամիությանն անդամակցության անցած ուղու եւ որպես ԵՄ անդամ գործունեության փորձի համադրումը: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |