«Սիվիլիթաս».ԱԱԾ-ն հիմնադրամից առգրավել է փաստաթղթեր

«Սիվիլիթաս».ԱԱԾ-ն հիմնադրամից առգրավել է փաստաթղթեր

PanARMENIAN.Net - Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության աշխատակիցները ներկայացել են Սիվիլիթաս հիմնադրամի հաշվապահությունը վարող «Պարադիգմա Արմենիա» ընկերություն և պահանջում են ս.թ. մայիսի 25-ին Սիվիլիթաս հիմնադրամին և նրա հիմնադիր Վարդան Օսկանյանին առնչվող «փողերի լվացման» հատկանիշներով հարուցված քրեական գործին վերաբերող փաստաթղթերը («գումարները կոնկրետ ծրագրերին ուղղելու, ֆիզիկական անձանց մոտ թողնելու կամ նրանց տրամադրելու վերաբերյալ»)՝ 2012թ. հոկտեմբերի 10-ի ԱԱԾ քննչական վարչության պետի տեղակալ Մ.Համբարձումյանի՝ առգրավում կատարելու մասին որոշման հիման վրա: Այս մասին հայտնում են «Սիվիլիթաս» հիմնադրամից: Հիմնադրամից տեղեկացնում են նաև , որ հոկտեմբերի 10-ին ԱԱԾ-ն Սիվիլիթաս հիմնադրամից առգրավել էր փաստաթղթեր, այդ թվում հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի որոշումները, նշված խորհրդի նիստի արձանագրությունները:

 Ուշագրավ
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---