Երևանյան արվեստի դպրոցների սաների լավագույն աշխատանքները` Ֆրանսիայի հրապարակում14 հոկտեմբերի 2012 - 15:46 AMT PanARMENIAN.Net - «Էրեբունի-Երևան» տոնակատարությունների շրջանակում Ֆրանսիայի հրապարակում 14:00-ից կազմակերպվել է Բիենալե: Ինչպես PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում ասաց Բիենալեի կազմակերպիչ, Ավետ Տերտերյանի անվան արվեստի դպրոցի տնօրեն Արթուր Մարտիրոսյանը, Ֆրանսիայի հրապարակում ցուցադրվում են երևանյան արվեստի բոլոր դպրոցների և ուսումնարանների աշակերտների լավագույն աշխատանքները: «Ցուցադրության մեջ ընդգրկվել են նաև Երևանի Գեղարվեստի պետական ակադեմիայի ուսանողների և Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական քոլեջի սաների աշխատանքները: Ցուցադրվում են ինչպես գեղանկարչական և գրաֆիկական աշխատանքներ, այնպես էլ քանդակ, խեղեգործական աշխատանքներ, գոբելեն, ասեղնագործություն, ուլունքագործություն: Ամեն մի դպրոց շուրջ 15 և ավելի աշխատանքներ է ներկայացրել: Ընդհանուր առմամբ 40 մասնակիցները մոտ 1000 և ավելի աշխատանքներ են ներկայացրել»,- նշեց նա: Բիենալեի ցուցադրությունը կտևի մինչև ժամը 18:00-ը: Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | Ճամփորդություն տելեկոմի անցյալով և ապագայով. Վերաբացվել է Կապի թանգարանը Թանգարանում առաջին շրջայցն անցկացրել է ընկերության գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը Հաջիևն ու Սալիվանը քննարկել են ՀՀ-Ադրբեջան հարաբերությունների կարգավորումը Նրանք քննարկել են նաև երկկողմ հարաբերություններին առնչվող հարցեր Ըստ ԱՀԿ-ի՝ բակտերիաներն ավելի կայուն են դարձել հակաբիոտիկների հանդեպ Դա մեծապես պայմանավորված է հակաբիոտիկների սխալ և չափից շատ օգտագործմամբ Բագրատ սրբազանը հանդիպում է կուսակցությունների ներկայացուցիչների հետ Քննարկումը շարունակվում է փակ դռների հետևում, լրագրողները ներկա են եղել հանդիպման առաջին մասին |