Արա Աբրահամյան. ՌԴ հայերի միությունը պատրաստ է մասնակցել Երևանում ներդրումային ծրագրերի իրականացմանը

Արա Աբրահամյան. ՌԴ հայերի միությունը պատրաստ է մասնակցել Երևանում ներդրումային ծրագրերի իրականացմանը

PanARMENIAN.Net - Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է «Էրեբունի-Երևան 2794» տոնակատարություններին մասնակցելու նպատակով Երևան ժամանած Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանի և ՌԴ պետական դումայի փոխխոսնակ Արթուր Չիլինգարովի հետ: Այս մասին PanARMENIAN.Net ին հայտնում են Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություից:

Ողջունելով հյուրերին քաղաքապետը նախ շնորհակալություն է հայտնել մայրաքաղաքի տոնին մասնակցելու համար և նկատել, որ սա ևս մեկ ապացույց է, որ Երևանը համայն հայության մայրաքաղաքն է ու հնարավորության դեպքում, Հայաստանից դուրս բնակվող մեր հայրենակիցները անպայման մասնակցում են Երևանի տոնին: «Մենք բարձր ենք գնահատում ձեր ջանքերն ու ներդրումը հայ և ռուս ժողովուրդների բարեկամության ամրապնդման գործում, ինչը մեզ համար իսկապես շատ կարևոր է» նշել է քաղաքապետը և համոզմունք հայտնել, որ հյուրերն այսուհետ ևս կշարունակեն նպաստել ինչպես երկու ժողովուրդների, այնպես էլ Երևանի և Ռուսաստանի քաղաքների միջև բարեկամական կապերի ամրապնդմանն ու ընդլայնմանը:

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար հյուրերն իրենց հերթին ընդգծել են, որ անկախ բնակության վայրից, Երևանը իրենց համար եղել ու մնում է հարազատ քաղաք և վստահեցրել են, որ այսուհետ ևս կշարունակեն հնարավորին նպաստել Երևանի և ՌԴ քաղաքների միջև ինչպես մշակութային, այնպես էլ գործարար կապերի ամրապնդմանն ու ընդլայնմանը: Արա Աբրահամյանը նաև վստահեցրել է, որ Ռուսաստանի հայերի միությունը պատրաստ է իր մասնակցությունը բերել նաև Երևանում ներդրումային ծրագրերի իրականացման գործընթացին:

Քաղաքապետ Տարոն Մարգարյանն իր հերթին վստահեցրել է, որ քաղաքապետարանը բաց և պատրաստակամ է իր լիազորությունների շրջանակում ըստ ամենայնի օժանդակել Երևանի զարգացմանն ուղղված ցանկացած նախաձեռնություն:

 Ուշագրավ
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---