ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՇՐՋԱՓԱԿՈՒՄԸ ՄԻՇՏ ՉԷ, ՈՐ ԲԱՑԱՍԱԲԱՐ Է ԱՆԴՐԱԴԱՐՁԵԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՎՐԱ, ԳՏՆՈՒՄ Է ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԸ11 ապրիլի 2005 - 12:42 AMT PanARMENIAN.Net - «Հայաստանի ոչ մի պետական կառույց տարածքային պահանջ չի ներկայացրել Թուրքիային: Մեր արտաքին քաղքականության օրակարգում է Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը: Այդ նպատակին հասնելուց հետո մենք կվերլուծենք իրավական հետեւանքները»: Այդ մասին հայտարարել է Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը Երեւանի պետական համալսարանի (ԵՊՀ) ուսանողների եւ պրոֆեսորադասախոսական կազմի հետ հանդիպման ժամանակ, հաղորդում է «Ռեգնում» գործակալությունը: Միեւնույն ժամանակ Հայաստանի ղեկավարը նշել է, որ այդ գործընթացում անհրաժեշտ է որդեգրել իրատեսական մոտեցում: «Մեր սպասումները չպետք շատ հեռանան իրականությունից, երբ սպասումները չափազանց շատ են, ապա մեծ է հիասթափության հավանականությունը»,-ընդգծել է նա: Մեկնաբանելով հայ-թուրքական սահմանի հնարավոր ապաշրջափակման հնարավոր հետեւանքները` Ռոբերտ Քոչարյանը հայտարարել է, որ ներկայումս նա կարող է կանխատեսել միայն մեկ հետեւանք. տրանսպորտային բաղադրյալի նվազումը Հայաստանի տնտեսության եւ ձեռներեցության մեջ: Միեւնույն ժամանակ, Հայաստանի նախագահի խոսքերով, չի կարելի ասել, թե տրանսպորտային շրջափակումը միայն բացացաբար ազդեց Հայաստանի տնտեսության վրա: «Հաղորդակցությունների փակ լինելը թույլ է տվել Հայաստանին ավելի արագ հասնել ներկրման փոխարինմանը, սակայն այսօր ապաշրջափակման հարցը կարելի է համարել արդիականացած»,-նշել է նա: Անդրադառնալով Կարս(Թուրքիա)-Ախալքալաք (Վրաստան) երկաթուղու անցկացման հնարավորությանը արդեն եղած, սակայն պարապուրդի մատնված Կարս(Թուրքիա)-Գյումրի (Հայաստան)-Ախալքալաք (Վրաստան) ճյուղի փոխարեն` նախագահը նշել է, որ թեեւ կասկածներ ունի այդ նախագծի իրականացման հեռանկարների առումով, սակայն, նույնիսկ իրականացման դեպքում, առանձնակի խնդիրներ չի տեսնում: «Որքան շատ լինեն տարածաշրջանում երակթուղային գծեր, այնքան լավ: Ամեն դեպքում , մեր տարածքով անցնող երթուղին մրցունակ կլինի, քանի որ Կարս-Ախալքալաքի իրականացման համար արված ներդրումները հարկ կլինի փոխհատուցել բարձր սակագների հաշվին: Փոխհատուցման գործընթացը կտեւի 7-8, նույնիսկ 10 տարի: Կարծում եմ, դրան պետք է հանգիստ վերաբերվել, առավել եւս, որ խոչընդոտել այդ նախագծի իրականացմանը մենք չենք կարող»,-ամփոփել է Ռոբերտ Քոչարյանը: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |