ՀՀ ԱԺ նախագահ . Հայկական մամուլը վստահորեն է իրականացնում իր առաքելությունը

ՀՀ ԱԺ նախագահ . Հայկական մամուլը վստահորեն է իրականացնում իր առաքելությունը

PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 16-ը նշվում է որպես Հայ մամուլի օր: ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը շնորհավորել է ԶԼՄ-ների ներկայացուցիչներին` այդ առթիվ.

«Շնորհավորում եմ ԶԼՄ-ների բոլոր ներկայացուցիչներին նրանց մասնագիտական տոնի՝ Հայ մամուլի օրվա առթիվ: 218 տարի առաջ Հնդկաստանի Մադրաս քաղաքում հայկական առաջին պարբերականի՝ «Ազդարար»-ի լույս ընծայմամբ սկիզբ առավ հայ տպագիր մամուլի պատմությունը, որը շարունակվում է առ այսօր՝ որպես ժամանակների և իրադարձությունների մնայուն տարեգրություն:

Մեր լրագրողների պրոֆեսիոնալ գործունեության և նրանց անկաշկանդ աշխատանքի համար սահմանադրորեն ստեղծված հնարավորությունների շնորհիվ այսօր հայկական մամուլը վստահորեն է իրականացնում իր առաքելությունը՝ դառնալով հասարակական տրամադրությունների արտահայտման ազատ ամբիոն և տեղեկատվության լիարժեք աղբյուր: Համոզված եմ, որ մեր պետության զարգացմանը և քաղաքացիական հասարակության կայացմանը համընթաց, որոնք անհնար են առանց ԶԼՄ-ների գործուն մասնակցության, տեղեկատվական դաշտն ավելի ընդգրկուն կդառնա, իսկ լրագրողներն ավելի կատարյալ կլինեն իրենց մասնագիտական աշխատանքում:

ևս մեկ անգամ շնորհավորելով բոլոր լրատվամիջոցների աշխատակիցներին՝ մաղթում եմ հաջողություն, հաստատակամություն, բարեկեցություն և լավատեսություն»:

 Ուշագրավ
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---