Հայաստանը մասնակցում է ԱՊՀ Երկաթուղային տրանսպորտի հարցերով խորհրդի 57-րդ նիստին

Հայաստանը մասնակցում է ԱՊՀ Երկաթուղային տրանսպորտի հարցերով խորհրդի 57-րդ նիստին

PanARMENIAN.Net - Հայկական պատվիրակությունը մասնակցում է ԱՊՀ երկրների Երկաթուղային տրանսպորտի հարցերով խորհրդի 57-րդ նիստին, որը բացվեց հոկտեմբերի 16-ին Աշխաբադում: Պատվիրակության կազմում ընդգրկված են «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ գլխավոր տնօրեն Վիկտոր Ռեբեցը, Ընկերության գլխավոր տնօրենի համագործակցության և լոգիստիկայի գծով տեղակալ Անատոլի Դանչենկոն և Տրանսպորտի և կապի նախարարության երկաթուղու վարչության պետ Արսեն Հովհաննիսյանը, ասվոմ է ՀԿԵ հաղորդագրության մեջ:

Նիստի շրջանակներում նախատեսվում է քննարկել մի շարք կարևոր հարցեր, մասնավորապես, մասնակից երկրների գնացքների չվացուցակների չափանիշները 2013-2014 թթ. համար, երկաթուղային վարչությունների միջև փոխհաշվարկների իրականացման գործընթացը, երկաթուղիների 2013 թ. Սակագնային քաղաքականությունը միջազգային բեռնափոխադրումների ժամանակ, բեռնատար վագոնների կառավարման և շահագործման միասնական համակարգի մասին համաձայնագրի իրականացման վերաբերյալ տեղեկատվությունը:

Երկաթուղային տրանսպորտի խորհուրդը ստեղծվեց 1992 թ. փետրվարի 14-ին միջպետական մակարդակում երկաթուղային տրանսպորտի աշխատանքը համակարգմանհամար:

Խորհրդի անդամներն են՝ Հայաստանը, Ադրբեջանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը, Տաջիկստանը, Թուրքմենստանը, Ուզբեկստանը, Մոլդովան, Ռուսաստանը,Ուկրաինան: Ասոցացված անդամներն են՝ Բուլղարիան, Վրաստանը, Լատվիան և Ֆինլանդիան, իսկ պայմանագրային հիմունքների վրա Խորհրդի աշխատանքներին մասնակցումեն նաև Լիտվան և Էստոնիան:

Դիտորդի կարգավիճակ Խորհրդում ունի Երկաթուղու աշխատողների և տրանսպորտային շինարարների արհմիության միջազգային կոնֆեդերացիան:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---