ՍԵՐԳԵՅ ՄԻՐՈՆՈՎԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՄԻՋԵՎ ՄԻՋԽՈՐՀՐԴԱՐԱՆԱՅԻՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԳՆԱՀԱՏԵԼ Է ԲԱՐԵՆՊԱՍՏ

PanARMENIAN.Net - Նախօրեին Ռուսաստանի Դաշնային խորհրդում բանակցություններ են անցկացվել վերին պալատի խոսնակ Սերգեյ Միրոնովի եւ Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Արթուր Բաղդասարյանի միջեւ, տեղեկացնում է Ստրանա.ռու գործակալությունը: «Ռուսաստանի եւ Հայաստանի միջեւ միջխորհրդարանական հարաբերությունների հեռանկարները ես գնահատում եմ բարենպաստ,- հանդիպման ավարտին ընդգծել է Սերգեյ Միրոնովը,- Մինչեւ տարեվերջ մենք նախատեսում ենք անցկացնել բարձր մակարդակով ամենաքիչը եւս երկու հանդիպում: Մասնավորապես, օգոստոսին կկայանա միջտարածաշրջանային համագործակցության հարցերով խորհրդաժողով, իսկ դեկտեմբերի վերջին հատուկ ռուսաստանյան պատվիրակություն կժամանի Երեւան` Հայաստանում Ռուսաստանի տարվա եզրափակմանը, եւ ես նախատեսում եմ գլխավորել այդ պատվիրակությունը»: Դաշնային խորհրդի խոսնակն իր հայ գործընկերոջ հետ բանակցությունները հանրագումարի բերեց: «Մենք քննարկել ենք երկկողմ հարաբերություններին առնչվող հարցեր, ընդ որում դրանք դուրս են եկել միջխորհրդարանական համագործակցության շրջանակներից,- նշել է Ս.Միրոնովը,- Մասնավորապես մենք շոշափել ենք տրանսպորտային միջանցքի գործարկման խնդիրները, Ռուսաստանին Հայաստանի պարտքի դիմաց մարման շրջանակներում քննարկել ենք մի շարք ձեռնարկությունների կարգավիճակը»: Հայաստանի խորհրդարանի խոսնակ Արթուր Բաղդասարյանն իր հերթին հայտարարել է. «Միայն այսօր քննարկել ենք 6-7 կոնկրետ հարցեր եւ պայմանավորվել ենք մանրամասն միջոցների մասին: Մասնավորապես այդ հարցերից մեկը վերաբերում է միգրացիայի խնդրին, ինչպես նաեւ Ռուսաստանում բնակվող Հայաստանի քաղաքացիների իրավական կարգավիճակին: Հայաստանի խորհրդարանն այդ հարցն արդեն քննարկել է: Մենք ցանկանում ենք գտնել այդ խնդրի իրավական լուծումը, որը լիովին կապահովի Ռուսաստանի տարածքում մեր հայրենակիցների բնակության պայմանները»:
 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---