Արաքս Մանսուրյանը Կոմիտաս կկատարի Լոս Անջելեսում և Երևանում

Արաքս Մանսուրյանը Կոմիտաս կկատարի Լոս Անջելեսում և Երևանում

PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 17-ին ՀՀ գլխավոր հյուպատոսության նախաձեռնությամբ Լոս Անջելեսի Իրանահայերի միության դահլիճում ելույթ կունենա օպերային մեներգչուհի Արաքս Մանսուրյանը: Աշխարհահռչակ երգչուհին իր ուսանողուհու` Լիզա Բելլի հետ միասին կներկայացնի Կոմիտասի ստեղծագործությունները:

Բացի այդ, նոյեմբերի 2-ին օպերային երգչուհիները համերգով հանդես կգան Երևանում` Հայաստանի Պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ համատեղ:

Արաքս Մանսուրյանը ելույթներ է ունեցել Հայաստանի Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում` որպես մեներգչուհի, ինչպես նաև Թբիլիսիի օպերային թատրոնում, Թումանյանի ծննդավայր Լոռիում, իսկ 1989-ին` ԱՄՆ-ում: Բազմիցս մենահամերգներ է ունեցել Հայաստանում և արտասահմանյան մի շարք երկրներում` ծրագրում եվրոպական երգահանների կողքին ունենալով Կոմիտաս, հոգևոր միջնադարյան երգեր, հայ երգահանների ստեղծագործություններ:

Ներկայումս օպերային երգչուհին բնակվում է Ավստրալիայում և հանդիսանում «Սիդնեյ Օպերա Հաուս»-ի մենակատար: Նրա շնորհիվ բազմաթիվ օտարազգի երիտասարդ երգիչների երգացանկում տեղ են գտել Կոմիտասի, Կանաչյանի, Մելիքյանի, Սպենդիարյանի և այլ հայ երաժիշտների ստեղծագործություններ:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---