Շաբաթ օրը կբացվի Մանկապատանեկան ֆիլմերի 8-րդ փառատոնը

Շաբաթ օրը կբացվի Մանկապատանեկան ֆիլմերի 8-րդ փառատոնը

PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 20-ին «Մոսկվա» կինոթատրոնում 8-րդ անգամ կբացվի Մանկապատանեկան ֆիլմերի փառատոնը: Ինչպես մամուլի ասուլիսի ժամանակ ասաց փառատոնի նախագահ Նունե Մանուկյանը, փառատոնի համար ներկայացվել է 40 երկրից շուրջ 800 հայտ, որոնցից ընտրվել է 27 երկրից 112 ֆիլմ:

Այս տարի ևս կլինեն ավանդական ծրագրերը` մշակութային, սոցիալական և կրթական:

Այս տարի կիրականացվի «Դու մենակ չես… Միասին կհաղթենք» ծրագիրը, որի շրջանակում ռուս բժիշկները խորհրդատվություն կտան արյունաբանական կենտրոնի մասնագետներին:

Այս տարի կշարունակվի նաև փառատոնի և ՅՈՒՆԻՍԵՖ-ի միջև համագործակցությունը, ինչպես նաև կանցկացվի «Կինոսարդ» ծրագիրը:

Փառատոնը Երևանում կավարտվի հոկտեմբերի 24-ին, այնուհետև կշարունակվի Հայաստանի 5 մարզերում` Լոռիում, Շիրակում, Արարատում, Գեղարքունիքում, Տավուշում:

Փառատոնը կազմակերպում է «Ռոլան Բիկով» հիմնադրամը:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---