14 ապրիլի 2005 - 07:32 AMT
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԸ ՆԱՄԱԿ ՉԻ ՍՏԱՑԵԼ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՓԱՍՏԵՐԻ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՄԱՆ ՀԱՅ-ԹՈՒՐՔԱԿԱՆ ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանի աշխատակազմը Թուրքիայի վարչապետ Ռեջեբ Թաիբ Էրդողանից նամակ չի ստացել 1915 թվականի Հայոց ցեղասապնության փաստերի ուսումնասիրման երկկողմ փորձագիտական հանձնաժողվ ստեղզծելու վերաբեյալ: Այդ մասին հայտարարել է պետության ղեկավարի մամլո քարտուղար Վիկտոր Սողոմոնյանը, հաղորդում է «Արմինֆո» գործակալությունը: Մինչդեռ, ինչպես հաղորդում է AFP գործակալությունը, չորեքշաբթի օրը թուրքական խորհրդարանում Թուրքիայի արտգործնախարար Աբդուլլահ Գյուլը հայտարարել է, թե վարչապետ Էրդողանը նամակ է հղել Ռ.Քաչարյանին նշված հանձնաժողով ստեղծելու վերաբերյալ: Ըստ աղբյուրի, Թուրքիան պատրաստ է բանակցել Հայաստանի հետ հանձնաժողովի կազմի եւ աշխատանքի վերաբեյալ: Դա կարող էր քայլ հանդիսանալ Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունների նորմալացման համար, գտնում է թուրքական կողմը: