Բակո Սահակյանն ընդունել է Ստեփանակերտում տեղի ունեցող Պոեզիայի միջազգային փառատոնի մասնակիցներին17 հոկտեմբերի 2012 - 22:04 AMT PanARMENIAN.Net - Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 17-ին ընդունել է Ստեփանակերտում տեղի ունեցող Պոեզիայի միջազգային փառատոնի մի խումբ մասնակիցների: Այս մասին հաղորդում է Արցախի հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը: Նախագահ Սահակյանը նշել է, որ Արցախում չափազանց կարևորում են նման միջոցառումների անցկացումը, ինչը լավ հնարավորություն է տարբեր երկրների հետ մշակութային ոլորտում կապերի հաստատման և ընդլայման, Ղարաբաղը արտաքին աշխարհին ավելի ճանաչելի դարձնելու համար: Հյուրերի խնդրանքով երկրի ղեկավարը ներկայացրել է Արցախի ներքին և արտաքին քաղաքականության հիմնական ուղղությունները, պատասխանել նրանց կողմից բարձրացված հարցերին: Հանդիպմանը մասնակցում էին ԼՂՀ գրողների միության նախագահ Վարդան Հակոբյանը, պաշտոնատար այլ անձինք: Ուշագրավ Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա Ամենաընթերցվողը բաժնում | ՊՆ բժշկական գումարտակը մասնակցում է ՆԱՏՕ–ի կազմակերպած զորավարժությանը Հոսպիտալն ապրիլի 30-ից ծավալվել է Հունգարիայի Վարպալուտա տարածաշրջանում գտնվող Բակոնիկուտի զորավարժարանում Սուրենյան․ Սպասվում է չափավոր տաք և տեղումնառատ մայիս Օդի ամսական միջին ջերմաստիճանը նորմայից բարձր կլինի մինչև 1 աստիճանով Մարությանը՝ իր կուսակցության հիմնադիր համագումարում․ Փաշինյանն ու իր թիմն այլևս անելիք չունեն՝ պետք է հեռանան «Մեր Տավուշն այստեղ է՝ այս դահլիճում»,–ասել է նա Միրզոյան․ Պատրաստ ենք ժամանակավորապես հյուրընկալել Գազայում վտանգված ձեռագրերը Նա նաև ասել է, որ Հայաստանը դեմ է խաղաղ բնակչությանը թիրախավորելուն |