«168 ժամ». Ծառուկյանը բացառել է Օսկանյանի թեկնածությունը

«168 ժամ». Ծառուկյանը բացառել է Օսկանյանի թեկնածությունը

PanARMENIAN.Net - «168 ժամ»-ը գրում է, որ Գագիկ Ծառուկյանը կուսակցության վերնախավի հետ վերջին հանդիպման ժամանակ բացառել է, որ առաջիկա նախագահական ընտրություններում ԲՀԿ-ն կարող է առաջադրել Վարդան Օսկանյանին: Ծառուկյանն ասել է, որ եթե ԲՀԿ-ն ընտրություններում թեկնածու առաջադրի, ապա դա կարող է լինել միայն ինքը, և իրենից բացի որևէ այլ թեկնածուի չի սատարի: Այսպիսով, Ծառուկյանը պատասխանել է Օսկանյանի այն հայտարարությանը, որ եթե Ծառուկյանը չառաջադրվի, ապա ինքը պատրաստ է լինել ԲՀԿ թեկնածուն: Ծառուկյանի այս հայտարարությունը կուսակիցներին հիմք է ավել մտածել, որ Գագիկ Ծառուկյանն անպայման կառաջադրի իր թեկնածությունը:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---