ԶԱՐԳԱՑՄԱՆ ԵՎ ՎԵՐԱԿԱՌՈՒՑՄԱՆ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԲԱՆԿԸ ՊԱՏՐԱՍՏԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼԻՔ ԾՐԱԳՐԵՐԻ ՄԵԾ ՓԱԹԵԹ

PanARMENIAN.Net - Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը հանդիպել է Զարգացման եւ վերակառուցման եվրոպական բանկի երեւանյան գրասենյակի ղեկավար Մայքլ Վեյնստեյնի հետ, տեղեկացնում է պետության ղեկավարի մամուլի ծառայությունը: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են բանկի գործունեության հեռանկարները: Մայքլ Վեյնստեյնի խոսքերով` բանկը ներկայում, առավել քան երբեւէ, հետաքրքրված է Հայաստանով եւ արդեն իսկ պատրաստել է այստեղ իրականացնելիք ծրագրերի մեծ փաթեթ: Ծրագրերը նախատեսում են ձեռնարկությունների վարկավորման գործընթաց, ինչպես նաեւ մասնակցություն հանքարդյունաբերությանը եւ ենթակառուցվածքներին առնչվող նախագծերում: Ռոբերտ Քոչարյանն իր հերթին նշել է, որ հայկական կողմը շահագրգիռ է բանկի գործունեության աշխուժացմամբ նաեւ այն պատճառով, որ նրա ծրագրերը համահունչ են Հայաստանում վարվող տնտեսական քաղաքականությանը:
 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---