ԱՊՐԻԼԻ 18-ԻՆ ՀԱՅԱՍՏԱՆ ԿԺԱՄԱՆԻ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՊԵՐՄԻ ՄԱՐԶԻ ՆԱՀԱՆԳԱՊԵՏԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ ՕԼԵԳ ՉԻՐԿՈՒՆՈՎԸ14 ապրիլի 2005 - 13:31 AMT PanARMENIAN.Net - Ապրիլի 18-20-ը Ռուսաստանի Պերմի մարզի նահանգապետի պաշտոնակատար Օլեգ Չիրկունովը պաշտոնական այցով կժամանի Հայաստան, տեղեկացնում է «Նովի կոմպանյոն» գործակալությունը: Այն նախատեսված էր եղել դեռեւս փետրվարին` Ռուսաստանում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Արմեն Սմբատյանի գլխավորած պատվիրակության Պերմ կատարած այցի ժամանակ: Հայկական կողմը հետքրքրություն է ցուցաբերել Կոմա գետի մերձակա տարածքներում զբոսաշրջիկության, գյուղատնտեսության եւ քիմիական արդյունաբերության զարգացման ուղղությամբ: Այցի շրջանակներում տարածաշրջանի ղեկավարը հանդիպել է Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանի, վարչապետ Անդրանիկ Մարգարյանի, Նորին սրբություն Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին երկրորդի, Գեղարքունիքի մարզի մարզպետ Ստեփան Բարսեղյանի հետ: Պատվիրակությունը կայցելի Առեւտրաարդյունաբերական պալատ, Հայկական ճարտարապետական համալսարան, Գինու- արաղի-կոնյակի գործարան, Սուրբ մայր աթոռ Էջմիածին: Պատվիրակության կազմում ընդգրկված են նաեւ Պերմի գործարարները, այդ թվում` «Մետաֆրակս» ԲԲԸ տնօրենների խորհրդի նախագահ Արմեն Գարսլյանը: Ակնկալվում է, որ այցի շրջանակներում կկնքվեն մի շարք պայմանագրեր, այդ թվում` Հայաստանի առեւտրաարդյունաբերական պալատի հետ: Ուշագրավ «Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա Ամենաընթերցվողը բաժնում | Բագրատ սրբազանն ուղերձ է հղել. Այլընտրանք չկա` կամ այսօր, կամ երբեք Կիրանցեցիները փակել են Հայաստան–Վրաստան միջպետական ճանապարհը Իդրամ Ջունիորն ու Կորիզը գործակցության հուշագիր են կնքել Կազմակերպությունները մշակում են ֆինանսական կրթության նոր մրցույթ ԿԽՄԿ աշխատակիցներն այցելել են Բաքվում պահվող Արցախի ղեկավարներին Նրանք կապ են հաստատել ընտանիքների հետ «Մեկնարկի՛ր». Կրթական հարթակ՝ ստարտափ ստեղծող երիտասարդների համար Ավագ դպրոցի աշակերտուհին որոշել է Վանաձորում թեմատիկ քվեսթ (quest) սենյակներ ստեղծել |