ՀԱՅ ԽԱՂԱՂԱՊԱՀՆԵՐԻ ԵՐԿՐՈՐԴ ԽՈՒՄԲԸ ԱՅՍՕՐ ՄԵԿՆԵԼ Է ԿՈՍՈՎՈ

PanARMENIAN.Net - Այսօր պատասխանատու օր է Հայաստանի համար. արդեն հերթական անգամ պատվով տուն են վերադառնում եւ նոր առաքելությամբ Կոսովո են մեկնում հայ խաղաղապահները: Այդ մասին այսօր խաղաղապահներին ուղղված իր կոչում հայտարարել է Հայաստանի պաշտպանության փոխնախարար Արթուր Աղաբեկյանը, հաղորդում է ՀՀ ՊՆ մամլո ծառայությունը: Նրա խոսքերով,դա եւս մեկ անգամ փաստում է այն հանգամանքը, որ Հայաստանը ավելի ու ավելի է ներգրավվում Եվրաատլանտյան տարածաշրջանի եւ ընդհանրապես միջազգային անվտանգության ու կայունության պահպանման գործընթացում:Հայ ժողովուրդն իր օրհասական պահերին բազմիցս է ստացել միջազգային հանրության օժանդակությունը: Եվ այսօր, երբ ոչ առանց միջազգային ջանքերի աջակցության մենք ձեռք ենք բերել տեւական խաղաղություն, չենք կարող անտարբեր մնալ աշխարհի տարբեր անկյուններում այդ խաղաղության կարիքն ունեցող ժողովուրդների հանդեպ: «Եվ պատահական չէ, որ ձեր զինակիցները մեկնեցին նաեւ Իրաք` նույն առաքելությամբ: Համոզված եղեք, որ ներդրում ունենալով միջազգային խաղաղության պահպանման գործում, դուք ամրապնդում եք սեփական Հայրենիքի կայուն զարգացումը եւ անվտանգությունը»,- հայտարարել է Ա,Աղաբեկյանը: Իր ելույթում նա հավաստիացրել է խաղաղապահներին, որ ՀՀ պաշտպանության նախարարությունը նույնքան կարեւոր է համարում խաղաղապահների առաքելությունը, որքան եւ Հայաստանի սահմանների պաշտպանությունը: «Խաղաղապահությունը պատվաբեր առաքելություն է եւ միեւնույն ժամանակ չափից ավելի պարտավորեցնող, քանի որ ներկայացնում եք մեր պետությունը»,-ընդգծել է փոխնախարարը: Նշենք, որ այսօր Կոսովոյից վերադարձել է հայ խաղաղապահների առաջին խումբը:
 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---